Թուրքիան վեց տարվա դադարից հետո դեսպան է նշանակել Իսրայելում
INTERNATIONAL NEWSՎեց տարվա դադարից հետո պաշտոնական Անկարան դեսպան է նշանակել Իսրայելում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստան կատարելիք այցից առաջ հայտնել է լրագրողներին:
Իսրայելում Թուրքիայի դեսպան է նշանակվել Քեմալ Օքեմը, ով Ահմեթ Դավութօղլուի վարչապետության ժամանակ կառավարության արտաքին քաղաքական հարցերով խորհրդականն էր: Ավելի վաղ նա արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի բաժնի գլխավոր տնօրենի տեղակալն էր:
Էրդողանը հիշեցրել է, որ նախօրեին Թուրքիայում դեսպան է նշանակել նաև Իսրայելը: Նա հայտնել է, որ դեսպանները ծառայության կանցնեն հենց նոյեմբերի 16-ից:
2010 թվականի մայիսի 31-ին Իսրայելցի զինվորները հարձակվել են միջազգային մարդասիրական նավաշարասյանկազմում Պաղեստինի Գազայի հատված օժանդակություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա`բեռների ստուգում անցկացվելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջներին չենթարկվելու պատճառով: Հարձակման հետև անքով Նավի վրա 9 թուրք քաղաքացիներ էին զոհվել: Անկարան պահանջում էր Իսրայելից պաշտոնապես ներողությունխնդրել և փոխատուցել տուժածների ընտանիքներին: Թել Ավիվ-ը ցավ հայտնելով մարդկանց զոհվելու համար, երկարժամանակ մերժում էր դա` նշելով, որ իր զինված ուժերի գործողությ ունները համապատասխանում են միջազգայինօրենքներին:
Երկարատև բանակցություններից հետո Իսրայելը 2016 թվականի սեպտեմբերի 30-ին ի վերջո Թուրքիայիարդարադատության նախարարության հաշվին «Մավի Մարամարա»-ի գործով որպես փոխատուցում փոխանցել էր 20մլն ԱՄՆ դոլար:
2016 թվականի հոկտեմբերի 13-ին Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը այցելել էր Թուրքիա և դա 2010 թվականի «Մավի Մարմարա»-ի հետ կապված դեպքից հետո երկու երկրների միջևնախարարի մակարդակով կատարված առաջին այցն էր:



