Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


1000–ական դրամ հատկացնելով մենք ինքնակազմակերպվում ենք որպես ազգ–պետություն

ANALYSIS
Բանակ–պետություն գաղափարը երբ շրջանառվեց, թվում էր պետք է լիներ պահանջված ու նաև սպասված խոսակցություն: Որովհետև այդ թեմայով ով չի երբևէ բռնկվել բուռն ու տաք զրույցով, երբ խոսքը վերաբերվել է մեզ բախտակից հայտնի ազգին: Հրեաներն` այսպե՛ս, հրեաներն` այնպե՛ս… Նրանք կարողացան այսպես անել, այնպես անել. յուրաքանչյուր հրեա, աշխարհի որ ծայրում էլ գտնվի, իր տուրքն է տալիս ընդհանուր գործին: Ա՛յ, այդպես պետք է լինի ազգը, թե չէ մենք….
 
Ու գնում է ինքնախարազանման երկար շղթան. տո մենք է՛ս չենք անում, անգամ է՛ն չենք անում: Խարազանում ենք մեզ ու հիմնականում` ոչ հանիրավի:
Հիմա 1000–ական դրամ հիմնադրամին հատկացնելով կարծես մենք էլ ենք որպես ազգ–պետություն փորձում ինքնակազմակերպվել: Յուրաքանչյուրիս գիտակցության մեջ փորձում ենք ամրացնել այն գաղափարը, որ ամեն մեկս էլ պարտք ունի մեր բանակի համար, ասել է թե` մեր երկրի ամրության ու հզորության, մեր սահմանների անձեռնմխելիության համար:
 
Ամենքս պետք է մասնակից դառնանք այդ գործին, որը սուրբ գործ է: Ինքներս մեզ ասենք` եթե ցանկանում ենք, որ այս հողի վրա ապրի մեր երեխան, մեր թոռը, կամ մեր սերունդն ընդհանրապես, եթե չենք ուզում գառան նման մորթվել, ինչպես մեկ դար առաջ մորթվեցինք, պետք է ամեն օր հիշենք, որ պաշտպանվելու ու կռվելու խնդիր ունենք: Ու երկրի պաշտպանությունը միայն նրանց գործը չէ, ովքեր նստած են վերևում` կառավարման ղեկի առաջ: Երկրի պաշտպանությունը ոչ միայն նաև քո՛ գործն է, այլ առաջին հերթին քո՛ գործն է: Վերցրու նրանց ձեռքից այդ նախաձեռնությունը և դու ինքդ ջատագովն ու նախանձախնդիրը եղիր դրա, որովհետև` ԴՈՒ ԵՍ ՏԵՐԸ ՔՈ ԵՐԿՐԻ: Այդ դեպքում և ոչ մի իշխանավոր չի կարող անել մի բան, որը դուրս կլինի քո գծած շրջանակի սահմաններից:
 
Պատկերացրեք, մի քանի տասնամյակ հետո, երբ արդեն յուրաքանչյուր մարդու համար բանակի իր տուրքը կդառնա սովորական և ինքնաբերաբար կատարվող, թե ինչպիսին կլինի նա այդ ժամանակ որպես ազգի միավոր, որպես պետության քաղաքացի: Կլինի վստահ, կլինի պարտաճանաչ, և ամենակարևորը` կլինի հոգեբանորեն պարտականություն ստանձնող:
 
Մենք հաճախ ենք հիշում մեր հարևանին: Յուրաքանչյուր օր յուրաքանչյուր թուրք երեխա դպրոց մտնելով այս արտահայտությունն է ասում, որը մտնում է նրա ինքնագիտակցության մեջ ու անջնջելիորեն դաջվում այնտեղ` ես հպարտ եմ, որովհետև….
Մեր այս իշխանություններին ինչքան ուզում եք վատ բաներ ասենք, ես ավելին ասեմ, քան որևէ մեկը: Գիտենք` ինչ են արել այս տարիների ընթացքում. թալանել են երկիրը, թուլացրել են պետությունը, մարդկանց դարձրել են օրվա հացի գերի: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ պաշտոնյաների ախորժակը չի սահմանափակվել նաև, երբ խոսքը վերաբերվել է բանակին ու երկրի պաշտպանունակությանը: Որ ծախել են մեր երկրի ինքնիշխանությունը, ու մեր վարքագծով գլուխներս կախ ենք մեծ աշխարհի առջև: Եվ այլն, և այլն:
 
Բայց նախ և առաջ, ազնիվ լինենք ինքներս մեզ հետ ու ընդունենք` այս նախաձեռնությունն այն է, ինչ մեզ հարկավոր է այսօր: Հատկապես ապազգային քարոզների մեր այս ժամանակներում, երբ աշխարհը թավալգլոր գնում է դեպի գլոբալացում, իսկ ազգային ուժերն էլ ճիգով փորձում են փրկել սեփական ինքնությունը:
Հիմա` նախաձեռնության դետալների մասին: Ինչո՞ւ բոլորը միևնույն 1000 դրամը մուծեն, ինչո՞ւ նվազագույն ու մեկ միլիոն աշխատավարձ ստացողները նույն տուրքը տան: Ինչո՞ւ չպահպանենք սոցիալական արդարության սկզբունքը. տուրքը լինի տոկոսային հարաբերությամբ և ոչ ամրագրված գումարի տեսքով:
 
Կլինեն էլի հարցեր, որոնք կվերաբերվեն տուրքի կառուցվածքին կամ մեթոդիկային ընդհանրապես: Քննարկենք ու գանք ընդհանուր հայտարարի: Բայց վարկաբեկենք գաղափարը, քանի որ չենք սիրում այս իշխանությանը ու նրանից պահանջելիք հազար բաներ ունենք, սխալ է ու ոչ ռացիոնալ: Ի վերջո, պարտավոր ենք գիտակցել, որ մի օր այս նախաձեռնությունը մի տեղից սկսելու էինք: Թող սկսենք այստեղից ու հիմա:
Նաև այս համատեքստում խոսել իշխանությունների թալանի մասին վիժեցնելու համար ազգային տուրքի գաղափարը, մեղմ ասած, բնավ էլ հայրենասիրական չէ: Դրանք պարզապես տարբեր դաշտի խոսակցություններ են:
 
Գոհար Սարդարյան
 
 
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy