Գյումրիում կրակոցներ են հնչել. Պելեն անհայտ անձին ռեստորան է հրավիրել` հաշիվ մաքրելու
SOCIETYԱյսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Գյումրու սկզբնամասում գտնվող «Եռանկյունի» ռեստորոնի տարածքում: Ըստ տեղեկությունների, վիճաբանություն է տեղի ունեցել ռեստորոնի սեփականատիրոջ՝ Գագիկի որդու եւ Մարմարաշեն համայնքի բնակիչներից մեկի միջեւ: Armtimes.com-ի աղբյուրների համաձայն, նրանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ:
«Եռանկյունի» ռեստորանի սեփականատիրոջ որդին՝ Գեւորգը, Գյումրիում հայտնի է Պելե մականվամբ: Խոսակցությունների համաձայն, Պելեն անհայտ անձնավորությունը ռեստորան է հրավիրել` հաշիվ մաքրելու:
Ռեստորանային բիզնեսից զատ նրանք ունեն նաեւ փայտի վերամշակման փոքրիկ արտադրամաս:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը դեպքի վերաբերյալ պարզաբանեց.
«Էդ կրակոցների մասին տեղեկությունները ճշտվում են: Հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց Կարեն Գաբրիելյանը:
Armtimes.com-ը տեղեկություններ փորձեց ճշտել նաեւ Մարմաշեն համայնքի ղեկավար Աշոտ Եղոյանից: Վերջինս փոխանցեց, որ տեղյակ չէ, որ իր համագյուղացին նման պատմությունների մեջ է հայտնվել:
Բարեբախտաբար, զոհ եւ վիրավոր չկա:



