Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներին սեզոնային պատվաստումներ կարվեն
SOCIETYՀայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներին պլանային սեզոնային պատվաստումներ կարվեն խորացված բուժզննման շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ավելի քան 2 հազար զինծառայողների բուժզննումը, որը կշարունակվի երկու շաբաթ, անցկացվում Է Գյումրիի զինվորական կայազորում օկրուգի կլինիկական հոսպիտալի մասնաճյուղի բժիշկների կողմից:
Պայմանագրով ծառայող զինվորականների եւ զորակոչով նոր ժամանող զինծառայողների բուժզննումն իրականացվում Է նոր ուսումնական շրջանի սկսվելու նախաշեմին՝ նպատակ ունենալով վերակսկել նրանց առողջության վիճակը եւ ժամանակին բացահայտել ինֆեկցիոն, վիրուսային եւ ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունները:
«Բուժզննման արդյունքում բժիշկները համալիր եզրակացություն կանեն յուրաքանչյուր զինծառայողի առողջական վիճակի եւ ֆիզիկական զարգացման վերաբերյալ»,- նշվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:



