Yerevan, 09.September.2026,
00
:
00
BREAKING


Տիբեթյան Հորոսկոպ: Իմացիր Ճակատագիրդ 97% Ճշգրտությամբ

LIFE

Mediamag.am- ը գրում է.

Հորոսկոպը կազմված է տիբեթյան վաննականների կողմից 100-ավոր տարիներ առաջ.

Տիբեթյան հորոսկոպը՝ դա գուշակության, թվագուշակության և աստղագուշակության յուրահատուկ խառնուրդ է:

Տիբեթյան վանականների կողմից հարյուրավոր տարիներ առաջ ստեղծված այս կանխատեսումը պատասխանում է հետևյալ հարցերին՝ ո՞ւմ հետ ընկերություն անել, ումի՞ց խուսափել, բնավորության ո՞ր գծերի վրա ուշադրություն դարձնել և այլն:

Վառ, երկնային օձ

Ծննդյան թվերը՝ 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000

Այս թվերին ծնված մարդիկ բավական ոչ միանշանակ են և հակասական: Յուրաքանչյուր պահի կարող են բարի կախարդից վեր ածվել սարսափելի հրեշի: Որպես օրենք՝ նրանք չեն ապրում, այլ ճախրում են երկնքում, երազելով և վերևից դիտելով հասարակ մահկանացուներին: Կյանքի դժվարությունները նրանք չեն նկատում միայն մեկ պատճառով՝ նրանք չեն հանդիպել դրանց: Այնպես է ստացվել որ այս թվերի ծնված մարդկանց պրոբլեմները միշտ լուծում են ուրիշները՝ ծնողները, ամուսինները և նույնիսկ երեխաները: Այն նշանի մարդիկ ինֆանտիլ են, շատ զգայուն և շուտ վիրավորվող: Նրանք բաց են և շփվող, շատ են սիրում ուրախություններ և անհոգ կյանք:

Սակայն այս նշանի տակ ծնված մարդիկ ավելի շատ պետք է ուշադրություն դարձնեն այլ մարդկանց զգացմունքների և կարիքների վրա:

Ո՞ւմ հետ ընկերություն անել – Սև ցլի

Ո՞ւմից խուսափել – Կրակի պահապանից

Հաջողակ թվեր – 3, 15, 27

Ծաղկման շրջան – փետրվար

Կոբրա

Ծննդյան թվերը՝ 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001

Այս նշանի տակ ծնված մարդիկ ի ծնե հռետորներ են, փիլիսոփաներ և մանկավարժներ: Ում հարկավոր է՝ նրանք կարող են կանգնեցնել ճիշտ ճանապարհին, կհուշեն ինչ անել և ինչպես: Շատ են սիրում իմաստուն խորհուրդներ տալ (չե՞ որ հենց դրա շնորհիվ այլոց աչքին նրանք շատ խելացի են երևում): Նրանք հոգատար են և մի փոքր շռայլ, միշտ փորձում են օգնել շրջապատին և այս պատճառով հաճախ մոռանում են իրենց մասին: Սիրառատ են, հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ:

Ո՞ւմ հետ ընկերություն անել – Շոգ արևի

Ո՞ւմից խուսափել – վառ երկնային օձից

Հաջողակ թվեր – 1,13,25

Ծաղկման շրջան – հունիս

Կրակի պահապան

Ծննդյան թվերը՝ 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002

Կրակի պահապանները՝ օջախի պահպապաններ են, ովքեր բերում են լույս և ուրախություն: Համաձայն տիբեթյան հորոսկոպի, այս նշանի մարդկանց մոտ շատ զարգացած է ինտուիցիան, որը թույլ է տալիս գիտակցության ձայնը համաձայնեցնել սրտի կանչի հետ: Նրանց ջերմ են ընդունում ընկերական շրջապատում, և չնայած դրան, նրանք հաճախ են իրենց միայնակ զգում: Այս տիպի մարդիկ չափազանց պարկեշտ են և ազնիվ: Բարոյականությունը նրանց համար միշտ առաջին տեղում է: Մի փոքր մեծամիտ են և փակ, նաև կոնսերվատիվ են: Նրանց չէր խանգարի լինել ավելի բաց և ներողամիտ:

Ո՞ւմ հետ ընկերություն անել – վանականի

Ո՞ւմից խուսափել – վառ երկնային օձից

Հաջողակ թվեր – 4, 16, 28

Ծաղկման շրջան – հունվար

Մաքուր ջրի աղբյուր

Ծննդյան թվերը՝ 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003

Մաքուր ջրկ աղբյուրը՝ առատաձեռնության, բարության և դրական էներգիայի շատրվան է: Այս նշանի մարդկանց համար խորթ են՝ դաժանությունը, անարդարությունը և մանրհոգությունը: Նրանք բերում են լավ լուրեր և դրական էներգիա, գնահատում են ընկերական հարաբերությունները, դավաճանությունը անթույլատրելի են համարում: Մաքուր ջրի աղբյուրին կարելի է միայն խորհուրդ տալ՝ երբեմն լսել սեփական ինտուիցիային՝ այն կօգնի կյանքի ճանապարհ ընտրելիս:

Ո՞ւմ հետ ընկերություն անել – Նեֆրիտյան սյան

Ո՞ւմից խուսափել – կաշվե թևնոցի

Հաջողակ թվեր – 5, 17, 29

Ծաղկման շրջան – մայիս

Նեֆրիտյան սյուն

Ծննդյան թվերը՝ 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004

Այս նշանի տակ ծնված մարդիկ չեն սիրում ամբոխներ և մասայական միջոցառումներ: Տանել չեն կարողանում հարկադրանքը և անձնական տարածքի յուրաքանչյուր ներխուժում: Գերադասում են լռությունը և մենությունը: Կյանքում ակտիվ են, ունեն փայլուն միտք, գտնվում են ճշմարտության անընդհատ որոնումներում, որով էլ հաճախակի հոգնեցնում են շրջապատին: Հասարակության մեջ նրանք սառը և իշխող ազնվականի տպավորություն են թողնում: Տիբեթյան հորոսկոպը, այս նշանի տակ ծնված մարդկանց խորհուրդ է տալիս՝ ավելի շատ ուշադրություն դարձնել շրջապատող մարդկանց վրա և լինել ավելի ճկուն և խորաթափանց:

Ո՞ւմ հետ ընկերություն անել – Երկաթյա կոչնազանգի

Ո՞ւմից խուսափել – Սև ցլից

Հաջողակ թվեր – 6, 18, 30

Ծաղկման շրջան – նոյեմբեր

Երկաթյա կոչնազանգ

Ծննդյան թվերը՝ 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005

Այս նշանի մարդիկ, ինչպես քաջարի ասպետները՝ հավատարիմ են, պատվարժան և առատաձեռն։ Նրանք շատ ինքնաքննադատ են և զգայուն։ Այս մարդիկ անխուսափելի են գտնում կյանքի յուրաքանչյուր շրջադարձ, փորձում են շրջապատին ցույց չտալ իրենց վատ որակները, շատ բաներում իրենց սահմանափակում են, որպեսզի չգայթակղվեն։ Գերադասում են ապրել որևէ մեկի համար կամ հանուն որևէ մեկի։

Այս նշանի մարդիկ պետք է հրաժարվեն բարձր իդեալների որոնման մրցավազքից և շունչ քաշեն, որպեսզի այստեղ և հիմա կարողանան վայելել կյանքը։

Ո՞ւմ հետ ընկերություն անել – Նեֆրիտյան սյան

Ո՞ւմից խուսափել – Լճային կրիայից

Հաջողակ թվեր – 7, 19, 31

Ծաղկման շրջան – սեպտեմբեր

Լճային կրիա

Ծննդյան թվերը՝ 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006

Այս նշանի տակ ծնված մարդիկ իրենք են կառավարում իրենց ճակատագիրը, ստեղծելով բարենպաստ պայմաններ մտածածը իրագործելու համար։ Լճային կրիաները շատ նուրբ և հավատարիմ են, նրանց խորթ են ինտրիգներն ու խորամանկությունները։ Սակայն նրանք չպետք է մոռանան, որ իրենց շրջապատող մարդիկ ոչ բոլորն են քնքուշ և ոչ խորամանկ։

Ո՞ւմ հետ ընկերություն անել – Կրակի պահապանների

Ո՞ւմից խուսափել – Երկաթյա կոչնազանգից

Հաջողակ թվեր – 8, 20, 30

Ծաղկման շրջան – ապրիլ

Կաշվե թևնոց

Ծննդյան թվերը՝ 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007

Այս թվերին ծնված մարդկանց գրավում է միստիկը, նրանց հետաքրքիր է յուրաքանչյուր գաղտնիք և հանելուկ։ Մենության, ինքնափակվածության պահերին մռայլ մտորելու հակումները փոխվում են ակտիվ շփման պահերով։ Միայնակ մնալու վախի պատճառով, կաշվե թևնոց նշանի տակ ծնված մարդիկ անընդհատ առաջ են շարժվում կյանքում և փնտրում են նոր ընկերներ։ Աներես գրավչուհու կամ դոնժուանի դիմակը հաճախ իր տակ թաքցնում է ներքին բարդույթներ և անվստահություն։ Այս նշանի տակ ծնված մարդիկ տանել չեն կարողանում ագրեսիան և կոնֆլիկտները։ Չնայած իրենց ամբողջ անկախությանը, նրանք մնում են էմոցիոնալ կապված մտերիմների հետ։

Ո՞ւմ հետ ընկերություն անել – Շոգ արևի

Ո՞ւմից խուսափել – Վանականից

Հաջողակ թվեր – 9, 21, 23

Ծաղկման շրջան – մարտ

Սև Ցուլ

Ծննդյան թվերը՝ 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008

Սև ցուլը գործում է շիտակ, երբեք չի քայլում կողմնակի ճանապարհներով, գերադասում է միանգամից ամեն ինչ պարզել, որպեսի խուսափի հետագա տհաճ իրավիճակներից։ Այս նշանի մարդիկ՝ ուժեղ են և վստահ իրենց անխոցելիության մեջ, ինչով էլ գրավում են շրջապատին։ Տիբեթյան հորոսկոպը խորհուրդ է տալիս նրանց ուշադիր լինել թշնամիների նկատմամբ՝ չարժե երբեք թերագնահատել։ Երբեմն Սև ցլերը շատ վտանգավոր են։

Ո՞ւմ հետ ընկերություն անել – Վառ երկնային օձի

Ո՞ւմից խուսափել – Կոբրայից

Հաջողակ թվեր – 10, 22, 29

Ծաղկման շրջան – Հուլիս

Շարունակությունը՝ այստեղ

EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stage