Պորոշենկոն եւ Թրամփը պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել
POLITICSՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել Է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հայտնել Է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, նոյեմբերի 15-ին Պորոշենկոն եւ Թրամփը պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պորոշենկոն Թրամփին հրավիրել Է հարմար ժամանակ այց կատարել Ուկրաինա: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ նա նշել Է ռուսական ագրեսիային դիմակայելու եւ անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնելու հարցում Վաշինգտոնի կողմից Ուկրաինային վճռական աջակցությունը շարունակելու կարեւորությունը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



