Ասադը նշել Է Թրամփի հետ համագործակցելու պայմանը
POLITICSՍիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի հետ համագործակցելու պատրաստակամության մասին, եթե նա պայքարի ահաբեկչության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Արաբական Հանրապետության ղեկավարն ասել Է նոյեմբերի 15-ին RTP-ին տված հարցազրույցում: Ընդ որում նա նշել Է, թե այդ հարցում շ ատ բան չի սպասում պետության ապագա ղեկավարից, քանի որ «ԱՄՆ-ի վարչակազմը չի սահմանափակվում նախագահով, եւ Թրամփը ենթակա կլինի լոբբիստների ազդեցությանը»: «Բայց եթե նա իրապես մտադիր Է պայքարել ահաբեկիչների դեմ, ապա մենք բնական դաշնակիցներ կդառնանք այդ հարցում, ինչպես որ Ռուսաստանի, Իրանի եւ բազմաթիվ այլ երկրների հետ», ասել Է Ասադը: Նա առաջարկել Է սպասել Թրամփի պաշտոնակալմանը:
Նոյեմբերի 12-ին Թրամփը հայտարարել Է, որ պատրաստ Է Դամասկոսի հետ համագործակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում եւ դադարեցնել օգնությունը այսպես կոչված չափավոր սիրիական ընդդիմությանը: Իր նախընտարական արշավի ընթացքում հանրապետականը նաեւ խոստացել Է, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում ռեժիմներ չի տապալելու այլ պետություններում:



