Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Մարիա Բարաղամյան. «Քաղաքային զբոսաշրջության զարգացման ներուժը Երևանում բավականին մեծ է»

SOCIETY

Զրուցում ենք Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի հետ, ով համակարգում է Երևան քաղաքի տուրիզմի ոլորտը:

1. Մարիա, բարև Ձեզ, կասեք, ինչի՞ շուրջ եք ներկայումս աշխատում և ի՞նչ ուղղությամբ եք տանում քաղաքային տուրիզմի զարգացումը:

Գիտեք, 21-րդ դարում, երբ աշխարհը զարգանում է շատ արագ տեմպերով, կարևոր է հետևել ժամանակակից նորարարություններին և ուսումնասիրելով միջազգային փորձը մրցունակ զբոսաշրջային արդյունք ստեղծել, բայց դրա հետ մեկտեղ չկորցնել սեփական մշակութային ավադույթները:

Երևանը տարածաշրջանում զբոսաշրջային քաղաք դառնալու մեծ ներուժ ունի, ինչը մենք ներկայացրել ենք դեռևս երկու տարի առաջ «Երևան 2025» միջազգային համաժողովի շրջանակում:

Քաղաքային զբոսաշրջության զարգացման խթանումը նախևառաջ պայմանավորվում է տվյալ քաղաքի գրավչության, որոշակի հետաքրքրություն ներկայացնող կոլորիտի, ինչու ոչ նաև տվյալ քաղաքի բնակիչների բարեհամբույր վերաբերմունքով:

Իսկ 21–րդ դարում այդ ամենը պետք է համեմված լինի նաև գեղեցիկ փաթեթավորմամբ, մարքետինգային ճշգրիտ մոտեցումներով՝ միջազգային զբոսաշրջային շուկայում ընդունված չափորոշիչներին համահունչ։

Շատ կարևոր դեր է վերապահված տվյալ քաղաքի հետաքրքրություն ներկայացնող վայրերին. ինչքան մեծ և եզակի է գրավչությունը, այնքան մեծ է հյուրընկալող քաղաքի զբոսաշրջային ներուժը։

Երբ զբոսաշրջիկը այցելում է տվյալ քաղաք և վճարում է քաղաքի այս կամ այն գրավչության համար, նա իր լուման է ներդնում նաև այդ արժեքների պահպանման գործում։

Մայրաքաղաքային զբոսաշրջության կայուն զարգացման և զբոսաշրջային արդյունքի որակի շարունակական ապահովման համար քաղաքում անհրաժեշտ է ձևավորել և զարգացնել ոլորտը սպասարկող ենթակառուցվածքներ, որոնք կդառնան զբոսաշրջային կենտրոններ։ Այդ նպատակով քաղաքապետարանի թիմի կողմից մշակվել են մի շարք ներդրումային փաթեթ-առաջարկներ, որոնք միտված են զարգացնելու զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այնպիսի վայրերը, ինչպիսիք են Շենգավիթ հնավայրը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Կարմիր բլուրը, Հաղթանակի զբոսայգին, Կենդանաբանական այգին, Վերնիսաժը, Հրազդանի կիրճը և այլն:

Այդ համատեքստում քաղաքային զբոսշրջությունը Երևանում առաջին հերթին մենք դիտարկում ենք վերոնշյալ վայրերի բարեկարգման, զարգացման, դրանց շրջակայքում զբոսաշրջիկի համար հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև սպասարկման ոլորտի բարելավման տեսանկյունից:

Ըստ այդմ ներդրողների համար ունենք հետաքրքրություն ներկայացնող մի շարք նախագծեր, ինչպիսիք են «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման ծրագիրը, «Հեքիաթային քաղաք» ներդրումային ծրագիրը, «Նոյլենդ» պատմահնագիտական և զբոսաշրջային կենտրոն ծրագիրը, «Արթսիթի» զբոսաշրջային արվեստի կենտրոնի ստեղծումը և այլք.: Իդեպ բոլոր ներդրումային առաջարկներին կարող եք ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում: Քաղաքային զբոսաշրջության գրագետ կազմակերպման դեպքում, այն լիովին կարող է վերադարձնել քաղաքին դրա վրա կատարված ծախսերը, արդարացնել ներդրումները՝ աջակցելով քաղաքային զբոսաշրջության կատարելագործմանն ու զբոսաշրջային տվյալ օբյեկտի պահպանմանը։

2. Ներդրումային առաջարկներից զատ, ի՞նչ ծրագրեր են իրականացվում քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից:

Ներդրումային առաջարկները,իհարկե, իրենց կարևոր տեղն ունեն, որոնք, ըստ էության, պոտենցիալ ներդրողների համար են ուղեցույց, բայցև չմոռանանք, որ, օրինակ, Երևանի քաղաքապետարանը, ըստ էության, ամենօրյա ներդրումներ է կատարում մայրաքաղաքն ավելի գրավիչ ու հարմարավետ դարձնելու համար:

Դրան զուգահեռ վերջին տարիներին մեր թիմի կողմից ծրագրային հատուկ քաղաքականություն է տարվում նաև Երևան քաղաքի մշակութային առօրյան ավելի դինամիկ դարձնելու ուղղությամբ, ինչը միջոցառումային զբոսաշրջության ամենահիմնարար բաղադրիչներից մեկն է:

Օրինակ, չորրորդ տարին է, ինչ Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը, որը նախևառաջ նպատակ ուներ մայրաքաղաքի ամառային առօրյան դարձնել ավելի հետաքրքիր երևանցիների համար, բայց հետագայում այն շատ որոշակի խթան դարձավ ամռան ամիսներին դեպի Երևան զբոսաշրջիկների հոսքի ավելացման համար:

Թեկուզ միայն այն, որ ԵրևանՋազ, Երևանի գարեջրի, «Համով հոտով Երևան», Երևան ՏարազՖեստ, Ձմերուկի փառատոների անցկացման օրերի հետ կապված զբոսաշրջային ընկերությունները դեռևս տարեսկզբին մեզ հետ հստակեցնում են դրանց անցկացման օրերի հետ կապված տեղեկատվությունը, արդեն խոսում է այն մասին, որ տվյալ փառատոները դարձել են քաղաքային զբոսաշրջային օրացույցի կարևոր բաղադրիչը: Իդեպ, զբոսաշրջային ընկերությունները չեն էլ թաքցնում, որ շատ դեպքերում օտարերկյա զբոսաշրջիկների ներկայությունը տվյալ փառատոներին պայմանավորված է Երևանում լինելու առաջնահերթությամբ:

Քաղաքային զբոսաշրջության զարգացման ծրագրի կարևոր մաս է կազմում նաև Երևան այցելող զբոսաշրջիկների տեղեկատվական աջակցության ցուցաբերումը, որի շրջանակում արդեն երկրորդ տարին է տպագրվում են երկլեզու զբոսաշրջային քարտեզ-ուղեցույցեր, որոնք տրամադրվում են քաղաքային զբոսաշրջության շահագրգիռ բոլոր մասնակիցներին /օդանավակայան, հյուրանոց, զբոսաշրջային ընկերություն և այլն/:

Բացի այդ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից ամենօրյա ռեժիմով աջակցություն է ցուցաբերվում մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկներին, ում անհրաժեշտ է համապատասխան խորհրդատվություն:

Մեր կարևոր ձեռքբերումներից է նաև աշխարհում ընդունված ժամանակակից ձևաչափերով քաղաքային էքսկուրսիաների կազմակերպումն ու անցկացումը, որի շրջանակում մշակվեց ու արդեն չորս տարի է, ինչ հաջողությամբ գործում է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղին:

Երևանի իմիջի զարգացման տեսանկյունից առանձնակի կարևորված է նաև միջագզային համագործակցության խթանումը: Այս համատեքստում Երևան քաղաքը բավականին շահեկան դիրքում է, նկատի ունեմ ավելի քան 50 քաղաքների հետ ակտիվ համագործակցությունը, որի շրջանակում կազմակերպվող ինչպես պաշտոնական, այնպես էլ ոլորտային փոխայցերի արդյունքում հրաշալի հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու ինչպես Երևան քաղաքի զբոսաշրջային գրավչությունը, այնպես էլ բնականաբար մեր մշակույթն ու ավանդույթները:

 
 
 
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League