Դիանա Գրիգորյանը մրցանակ է ստացել ամենավարկանիշային հեռուստանախագծերն իրականացնելու համար
LIFELife.panorama.am-ը գրում է.
Արդեն տեւական ժամանակ հեռարձակվող «Առաջնորդները» հեռուստասերիալը շարունակում է լարված պահել իր հետեւորդներին: Միաժամանակ, հեռուստասերիալի նոր` անսպասելի տեսարաններով անոնսը շատերին թույլ է տալիս կարծել, որ «Առաջնորդները» մոտենում է իր ավարտին:
Life.panorama.am-ի հետ զրույցում Դիանա Գրիգորյանը ընդգծեց, որ սերիալը դեռեւս չի ավարտվում.
«Անոնսից ստեղծված տպավորությունները չեն համապատասխանում իրականությանը: Դա պարզապես ֆիլմային անոնս է, որը ակնարկում է նոր զարգացումների մասին: Յուրաքանչյուր անոնս մի նպատակ է հետապնդում` հեռուստադիտողին տեղեկացնել նորությունների ու զարգացումների մասին. Մեր անոնս էլ բացառություն չէ: Եթե ցույց ենք տալիս մի հերոսի մահվան մասին, ուրեմն ինչպես կյանքում, այնպես էլ ֆիլմում կյանքը շարունակվում է, արդյունքում յուրաքանչյուր կուլմինացիայից հետո կա նոր սկիզբ, փոփոխությունների նոր ու ուրիշ ընթացք: Ոչինչ տեղում չի դոփում, ու ինչպես իմ բոլոր սերիալներում, մենք չենք սիրում մի թեմայի շուրջ երկար ծավալվել. Ամեն թեման ունենում է իր հանգուցալուծումը, որից հետո նոր թեմա է առաջ գալիս»,- նշեց նա:
Դիանա Գրիգորյանը երկու օր առաջ է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ գտնվում էր նոյեմբերի 6-ին կայացած «Pan Armenian Entertainment Awards 2016» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Նա մրցանակաբաշխությանը հատուկ մրցանակ է ստացել ամենավարկանiշային հեռուստանախագծերն իրականացնելու համար:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



