Տրանսպորտի ոլորտի պատասխանատուները ձյան տեղումների պատճառով կաշխատեն հատուկ ռեժիմով
SOCIETYՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ նոյեմբերի 16-ից կմեկնարկի ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Նոյեմբերի 15-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում անցկացված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը խիստ հանձնարարական է տվել, որ առաջին իսկ տեղումների դեպքում, անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքները տարվեն անհապաղ, այդ թվում և´ գիշերային ժամերին` չսպասելով լուսաբացին:
Նոյեմբերի 16-ից նախարարության լրատվական ծառայությունը և համապատասխան ստորաբաժանումները ևս աշխատելու են հատուկ ռեժիմով: Նախարարության պաշտոնական կայքուÕ ´ օրվա ընթացքում նվազագույնը 3 անգամ լրատվություն կտրամադրվի ՀՀ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ, իսկ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում հաղորդվող տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության, կավելանա:
Այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, կարող են ճանապարհների անցանելիության մասին ամբողջական, օպերատիվ տեղեկատվություն ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33&nb sp;տեղեկատու հեռախոսահամարով: Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա:



