Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Վանո Սիրադեղյան. Ամեն տարվա գոճին

SOCIETY
Նոյեմբերի 13–ին գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանը դարձավ 70 տարեկան: Այս առիթով Past.am-ը հրապարակում է նրա պատմվածքներից մեկը:
 
Դեկտեմբերի վերջին տասնօրյակին Սաթենիկ տատը աչքաթող է անում հավերին, շանը, ոչխարներին, անգամ կովին և զբաղվում է Մաշո խոզով։ Սաթենիկ տատը նույն անունն է տալիս ամեն տարվա գոճուն։ Ամեն տարի նրա Դավիթ որդին անտառապահ Սիմոնի մերունի տակից կտրում բերում է մեկ ամսեկան գոճուն, և Սաթենիկ տատը անցած տարվա նման, նախանցած տարվա նման անունը դնում է Մաշո:
 
Թվում է, արդեն քսան տարի Սիմոնը նույն մերունն է պահում, Դավիթը քսան տարի նույն գոճին է բերում։
 
Երբեք չի պատահել, որ Դավիթը աշխատանքից գալիս ձեռքի հետ բերի գոճին, ինչպես գյուղի ճաշարանից միս է բերում։ Չի եղել, որ մտնի տուն ու ասի. «Գոճին բերել եմ, գնացեք տեսեք»։ Այդ բանին պատրաստվում են նախօրոք։
 
Ապրիլի սկզբներից տնեցիները՝ մեծ ու փոքր, արդեն գիտեն, որ իրենց Մաշոն, այսինքն, ոչ թե Մաշոն, այլ Սիմոնի մերունի ութ, ինը կամ տասը խոճկորներից մեկը, դեռևս անանուն ու մյուսներից չջոկվող, մոր կուրծքը դնչահարելով մեծանում է։ Մաշոն մեծանում է իր նմանների մեջ, վաղօրոք կնքած անունով, անունն ու ինքը ապրում են առանձին, քանի դեռ անտառապահ Սիմոնը չի բռնել նրա հետին ոտքերից՝ Դավթի պահած պարկը գցելու համար։ Ութ, ինը կամ տասը խոճկորներից մեկը սպրդում է անտառապահ Սիմոնի ձեռքից, և Մաշո անունը ընկնում է այդ մեկի վրայից։
 
Ուրեմն, կարելի է ասել, որ ութ, ինը կամ տասը Մաշո մոր կրծքերը դնչահարելով մեծանում են, և հենց որ անտառապահ Սիմոնը բռնեց մեկի հետին ոտքերից, մնացած բոլորի վրայից անունը ընկնում և կպչում է այդ մեկին։
 
Մաշո գոճին, մորական կաթի համն ու հոտը ռունգերին, դեգերում է անծանոթ բակում, շուլալվում է երեխաների ոտքերին, դունչը քսմսում է ամեն փափուկ բանի, մինչև որ սովորում է գարու ալյուրի շիլային, ապա և գարուն, ոտքերը քիչ–քիչ պնդանում են, խելքը գլուխն է գալիս և սկսում է դնչով հողը փորել:
 
Բակում վխտացող կենդանական աշխարհից միայն Մաշոն է, որ չի վախենում շղթայակապ շնից։ Բայց նրա խիզախությունը գնահատող չկա, նրա խիզախությունը իզուր է անցնում, որովհետև սևուկ շունը բացահայտ արհամարհում է նրան, չի հաչում վրան կերամանին մոտենալիս, անգամ չի գռմռում ոսկոր կրծելիս, այլ միայն, խրատելու պես, թաթով հասցնում է համառ ու երկար դնչին՝ հասկացնելու համար, որ ոսկորը նրա ցեղի կերակուրը չի, թող գնա իր ուտելիքը ճարի։
 
Առհասարակ, բակում ամեն կենդանի արարած կամ զվարճանում է Մաշոյի հիմարությունների վրա, կամ արհամարհում։ Միայն Սաթենիկ տատն է, որ սիրում է նրան։ Եվ Մաշոն հասկանում է դա։ Ամեն տարի, ամեն նոր Մաշո հասկանում է։
 
Մաշոն հասկանում ու արդեն պոկ չի գալիս Սաթենիկ տատից։ Սաթենիկ տատը լեզու է սովորեցնում նրան։ Ասում է. «Մաշո, ժամանակ չունեմ, գնա քո բանին», և Մաշոն գնում է իր բանին։ «Մաշո, գնանք մի քիչ էլ կանաչ արածի», և Մաշոն պոչը ոլորելով ընկնում է առաջ։ Պառկիր՝ պառկում է, վեր կաց՝ վեր է կենում...
 
Սաթենիկ տատի փեշերից կաթի բույր է գալիս, եգիպտացորենի, գարու գժվելու բույր է գալիս։ Բույրերը առած ռունգերին՝ Մաշոն քայլում է տատի կողքով, գնում է կանաչ արոտի։ «Մաշո ջան, արի Լուսերի դռնով գնանք»,– ասում է Սաթենիկ տատը ու թեքվում գնում են Լուսերի դռնով անցնելու։
 
Լուսերը անատամ նայում է Մաշոյին և ասում է.
 
– Երկու ամիս էլ որ պահեք, երկու փութ մաքուր միս կունենա։
 
– Կունենա։– Ամեն անգամ խոսքը անպատասխան չթողնելու համար ասում է Սաթենիկ տատը: Ամեն անգամ ասում է վախով, թե Մաշոն հանկարծ կհասկանա։
 
«Մաշո ջան,– գոճու հետ խոսում է Սաթենիկ տատը,– չգիտես, որ ծնվածդ օրից մարդիկ քեզ շամփուրի վրա են տեսնում, քո մեծանալը շամփուրներով են չափում։ Թե իմանայիր, կթքեիր նրանց տված կերի վրա, որ վերջում քթիցդ են բերելու։ Ի՜նչ լավ է չգիտես, Մաշո ջան»։
 
Նոր տարու նախորդող կիրակի օրը խոզերի կոտորած է սկսվում գյուղում։ Ում կերը վերջանում է, չի էլ սպասում կիրակուն։ Եվ դեկտեմբերի սառնաշունչ օդը թրատվում է այս ու այնտեղից լսվող օրհասական ճղղոցներից։
 
Այդ օրերին, առավոտ շուտ, քանի դեռ չեն արթնացել դանակավոր մարդիկ, քանի դեռ Մաշոյի հերթը չի հասել, Սաթենիկ տատը գոճուն առնում դուրս է գալիս գյուղից։
 
Սաթենիկ տատը չի ուզում, որ Մաշոն այդ աղմուկի ամբողջ սարսափը հասկանա։ Սաթենիկ տատը գյուղից դուրս շրջում է Մաշոյի հետ, և խոսում է հետը. «Մաշո ջան, համբերի, համբերի, գոճի ջան։ Եկող տարի քեզ լավ կպահեմ, օրումեջ կլողացնեմ–կքերեմ, ալյուրը կմաղեմ ճաշդ եփելուց առաջ, ամեն օր արոտի կբերեմ, ամենալավ պատառը քեզ կտամ... Համբերի, գոճի ջան։ Համբերի մինչև եկող տարի»:
 
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League