Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիայում հայ բառի «Հ» տառն անգամ քաղաքական է

ANALYSIS
Նոյեմբերի 5–ից 9–ը Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ «Աջակցություն Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում` իրականացրեց «Հայաստան–Թուրքիա. միջմշակութային երկխոսության նոր նախաձեռնություններ երիտասարդության համար» ծրագիրը:
 
Ծրագրի շրջանակում Վանաձորում և Գյումրիում ցուցադրվեցին հայ և թուրք կինոգործիչների համագործակցությամբ ստեղծված ֆիլմերը: Ցուցադրվող ֆիլմերից մեկը Ումութ Բոզյիլի «Սպասումը» վավերագրական ֆիլմն էր, որը Դիարբեքիրում ապրող հայերի, իսլամացած հայերի մասին է և անդրադառնում է ցեղասպանության, իսլամացման ու ձուլման թեմաներին: Ֆիլմի ստեղծման և Թուրքիայում այսօր տիրող իրավիճակի մասին Past.am-ը զրուցել է ֆիլմի հեղինակ Ումութ Բոզյիլի հետ:
 
– Ինչպե՞ս առաջացավ այս ֆիլմը նկարելու գաղափարը: Ինչո՞ւ այս թեմային անդրադարձաք:
 
– Ես արմատներով Սասունից եմ, բայց Ստամբուլում եմ ծնվել: Եվ դա է պատճառը, որ հայերի հետ կապված պատմությունները գիտեմ: Եվ այդ պատմությունները, ինչպես նաև այն պատմությունները, որ պատմում էին իմ համալսարանական ընկերները, ովքեր գալիս էին այդ տարածքներից, հիմք հանդիսացան, որ ֆիլմը նկարեմ: Որովհետև ինչպես ֆիլմում ենք տեսնում, այդ գաղափարն է եղել, որ եթե յոթ հայի սպանես, ապա դրախտ կընկնես: Դա իրականում գոյություն է ունեցել:
 
Եվ այս ամենը ինձ տարավ առերեսման: Այդ ժամանակաշրջանում նաև 34 քուրդ գյուղացի սպանվեց Ռոբոսկիում, կոտորածներ էին լինում: Այն գիտակցումը առաջացավ, որ մինչև չառերեսվենք Հայոց ցեղասպանությանը, չենք կարող վերջ տալ այս կոտորածներին: Դրանից հետո Դիարբեքիր գնացինք, որովհետև գիտեինք, որ այնտեղ իսլամացած հայեր կան: Հետո որոշեցինք, որ պետք է այս վավերագրական ֆիլմը նկարենք:
 
– Իսկ համալսարանում ցուցադրությունների ժամանակ ինչպե՞ս ընդունվեց ֆիլմը:
 
– Ամեն ուսումնական տարվա վերջում մի նախագիծ ենք ներկայացնում, և սա երրորդ ուսումնական տարվա նախագիծն էր: Երբ որ ասացի, որ այս թեմայով եմ ուզում նկարել, ինձ չասացին մի արա, որովհետև համալսարանի մեր բաժինը այնուամենայնիվ որոշակի չափով անկախ է: Բայց նախագծի ղեկավարը միշտ ասում էր՝ ինչքան հնարավոր է քաղաքականությունից խուսափիր: Իսկ ես նրան ասացի, որ Թուրքիայում «հայ» բառի «Հ» տառն անգամ քաղաքական է: Այսինքն՝ այս թեմայի շուրջ ինչ–որ բան անել ու ոչ քաղաքական լինել անհնար է: Սովորաբար մոնտաժի ընթացքում պետք է նյութը տանես, նախագծի ղեկավարին ցույց տաս:
 
Ես միշտ պատճառներ էի գտնում, որ ցույց չտա: Երբ ավարտեցինք, ֆիլմը ցուցադրվեց համալսարանի դահլիճում: Մեր բաժնի ուսանողները, մոտ 100 հոգի, դիտեցին ֆիլմը, դիտելուց հետո մոտ 2–3 րոպե քար լռություն էր: Ասես իրականությունը ապտակած լիներ նրանց երեսին: Որոշ անհիմն քննադատություններ եղան, և դասախոսն անգամ պաշտպանում էր ինձ: Հետո նախագծի ղեկավարը կանչեց իր սենյակ, ասաց, որ շատ զգացմունքային ֆիլմ է և խոստովանեց, որ իր մեծ մայրը հայ է:
 
– Ֆիլմը աղերսներ ունի՞ այսօր քրդաբնակ շրջաններում կատարվող իրադարձությունների՝ բռնությունների ու բախումների հետ:
 
– Ֆիլմում նկարված թաղամասը, որ «գյավուրի» թաղամաս են կոչում, նախկինում հայերով բնակեցված թաղամաս է եղել: Ժամանակին հայերը, ասորիները, քաղդեացիները, քրդերը, բոլորը միասին են ապրել այդ թաղամասում: Հետո այդ թաղամասից անհետացան հայերը, ասորիները: Մնացողներն էլ իսլամացվեցին:
 
– Ֆիլմը միայն թուրքական հասարակությա՞նն է ուղղված, թե՞ հայ հանդիսատեսին էլ ասելիք ունի:
 
– Իսլամացած հայերը Հայաստանում խտրականության են ենթարկվում: Նրանց կրոնափոխներ են անվանում, որոշները չեն ընդունում, որ նրանք հայ են: Չեն ընդունում, որ այնտեղ հայեր կան, որոնք փորձում են իրենց ինքնությունն ու մշակույթը պահել: Այս ֆիլմը ստիպում է, որ մարդիկ գիտակցեն դա: Տեսնեն, որ հայեր կան, որոնք տառապել են, իրենք էլ մի ուրիշ դժվար ճանապարհ են անցել:
 
– Ինչպիսի՞ մշակութային քաղաքականություն է Թուրքիայում: Ինչպե՞ս կբնութագրես այն:
 
– Պառակտողական մշակութային քաղաքականություն է: Ալևի և սուննի մահմեդականներին են իրար դեմ հանում, թուրքերին ու քրդերին, հայերին ու թուրքերին: Սրա հետևանքով մարդիկ օտարանում են:
 
– Կինոգործիչների հանդիպմանը, քննարկումների ընթացքում կարծիքներ հնչեցին, որ Թուրքիայում գրաքննություն գոյություն ունի: Ինչպե՞ս է արտահայտվում այն:
 
– Հիմա մի նախագիծ կա, հայ–թուրքական սահմանին, որի վրա աշխատում եմ, որը կարող էր ֆինանսավորվել Մշակույթի նախարարության կողմից, բայց բնականաբար չի ֆինանսավորվի: Կառավարական կառույցները, լինի Մշակույթի նախարարությունը, լինի Ոստիկանությունը, Զինված ուժերը նույն կերպ կվարվեն: Փառատոները մի պայման դրեցին, որ նախ ֆիլմը պիտի հաստատվի Մշակույթի նախարարության կողմից:
 
«Ոսկե նարինջ» փառատոնը, օրինակ, կառավարական մեդիան է իրականացնում:
 
Համբարձում Համբարձումյան
 
''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market