Ինչպե՞ս արդյունավետ բուժել ասթման
LIFEԱսթմայի առաջացման պատճառ կարող է լինել կենդանիներից, բույսերից կամ փոշուց ու կեղտից առաջացած ալերգիան, օդի աղտոտվածությունը (օրինակ՝ ծուխ, քիմիական գոլորշի կամ ուժեղ հոտեր) կամ եղանակային պայմանները, ֆիզիկական վարժությունները, շնչառական վարակները:

Ալերգիան ընդամենը մեկն է այն բազմաթիվ գործոններից, որոնք կարող են խթանել ասթմայի առաջացումը: Ոչ բոլոր ասթմայով հիվանդ մարդիկ ունեն ալերգիա, կան շատ մարդիկ, ովքեր ունեն ալերգիա, բայց չունեն ասթմա:
Որոշ ընթացիկ առողջական խնդիրները նույնպես կարող են խթան հանդիսանալ ասթմայի առաջացման համար: Դրանք են գիրությունը, թթու ուտելը, սթրեսը եւ դեպրեսիան:

Ալերգիկ ասթման արդյունավետ բուժվում է միայն այն հայտնաբերելուց և խթանող գործոններից զերծ մնալու դեպքում: Եթե ձեզ մոտ առկա են ասթմայի նշաններից թեկուզ մեկը, ապա մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկի, ալերգոլոգի, որոնք կարող են վերահսկել ձեր հիվանդությունը: Չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել: Եթե դժվարանում եք շնչել, ձեր օդափոխությունը թույլ է, ալերգոլոգը կարող է խորհուրդ տալ ձեր բուժման պլանի մեջ ներառել շրջակա միջավայրի փոփոխությունը:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ եթե ասթման մեծ մասամբ առաջանում է սնկերի պատճառով, ապա այդ հիվանդության բուժումն արդեն այլ կերպ կընթանա՝ հակասնկային պատրաստուկներով, հորմոնային և հակահիստամինային պատրաստուկների փոխարեն: Սնկային սպորների ծավալը նշանակալիորեն նվազեցնելու դեպքում բրոնխների ջղաձգում չի լինի, ինչը հիանալի հեռանկար է ասթմայով հիվանդների համար, ովքեր այսօր ստիպված են միշտ իրենց մոտ պահել ինհալատորներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
2
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



