Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Մա՛մ, 15 րոպեից կգամ. մանրամասներ Չարբախում տեղի ունեցած աղմկոտ սպանության դեպքից

SOCIETY

Armtimes.am-ը գրում է.

Նոյեմբերի 13-ի երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում դաժան սպանություն է տեղի ունեցել Երեւանում:

Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել է նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Դեպքի վայր հանդիսացող գեղեցկության սրահը գտնվում է Շիրակի 13 (Չարբախ) փողոցի ճամփեզրին, որի անմիջապես կողքը բնակելի շենք է. հենց այդ շենքի նկուղային հատվածում դեպքի գեղեցկության սրահ տանող դուռ կա, որը մեր այցելության պահին կնքված էր: Նկատեցինք, որ «Լիա» գեղեցկության սրահը փողոցի կողմից տեսանկարահանվում էր, սակայն մեր տեղեկություններով, հանցագործություն կատարած անձինք տեսախցիկների հիշողության կրիչները իրենց հետ տարել են: Հենց այս կրիչները կօգնեին իրավապահներին գտնել հանցագործներին, քանի որ այն տեսանկարահանում էր թե’ գեղեկեցկության եւ թե’ շենքի մուտքը:

Մեր զրույցում շենքի բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ ասաց, որ դեպքից հետո տեսել է վիրավոր տղաներից երկուսին, որոնք դուրս են եկել հենց շենքի նկուղային հատվածից: Բնակչի պատմելով՝ վիրավորները մեքենա են կանգնեցրել եւ գնացել: «Նրանք այլայլված էին, բայց չտեսա հրազենային վիրավորում ունիեն, թե չէ, քանի որ մութ էր, իրենք ինձ գրեթե մեջքով էին»,- պատմեց նա: Դեպքի այլ հանգամանքներից նա տեղյակ չէր, կրակոցների ձայներ չի լսել, այդ օրերին ոչ մի տարօրինակ բան չի նկատել: Շենքի մյուս բնակիչները խուսափում էին պատասխանել հարցերին, նրանց մի մասն ասում էր, թե նոր են տեղափոխվել, ոչնչից տեղյակ չեն, մյուսներն էլ ասում էին, թե եվրոպատուհաններ են, հետեւաբար կրակոցներ չեն լսել:

Մեզ հաջողվեց պարզել, որ «Լիա» գեղեցկության սրահը պատկանում է Չարբախցի քրեական հեղինակություն ոմն Գեղամին (Թոփալ Գեղամ մականվամբ): Նա բնակվում է նշված շենքի երկրորդ մուտքում: Մեր այցելության պահին, սակայն, վերջինս տանը չէր, ավելին մեր տեղեկություններով, իրավապահները նրան փնտրում են: Նույն այդ տեղեկություններով երեք տուժածներն էլ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել Գեղամի հետ: «Գեղամը ստեղ չի, մենք հրաժարվում ենք խոսել, իր հետ ընդհանրապես չեք կարող խոսել»,- ագրեսիվ կերպով պատասխանեցին նրա հարազատները եւ փակեցին բնակարանի դուռը:

25-ամյա Գեւորգ Ավետիսյանը, որը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր, բնակվում է դեպքի վայրից քիչ հեռու՝ Շիրակի փողոց 15 հասցեում: Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, ընտանիքի երրորդ զավակն էր. նա երկու օր առաջ էր նշել ծննդյան տարեդարձը: Սպանված Գեւորգի մայրը՝ տիկին Նելլին, մեր զրույցում պատմեց, որ դեպքի օրը տանն էր. «Դուրս եկավ ասեց՝ մամ 15 րոպեից կգամ: Մյուս տուժողներին չեմ ճանաչում: Իսկ Գեղամին էլ որպես հարեւան եմ ճանաչում, չգիտեմ որդիս ինչ հարաբերությունների մեջ է եղել նրանց հետ»,- պատմեց երիտասարդի մայրը: Նա ասաց, որ չգիտի, թե ինչը կարող էր նման սպանության պատճառ լինել, նրա խոսքով՝ որդին երբեք որեւէ վիճաբանությունների մեջ չի եղել, տանից էլ շատ քիչ է բացակայել: Գեւորգ Ավետիսյանը տարբեր աշխատանքներ է արել՝ այդ կերպ հոգալով ընտանիքի հոգսերը: «Չեմ հավատում, որ էս դեպքը տղայիս հետ է եղել, ինքը շատ խելոք, համեստ, ընկերասեր տղա էր: Ինքը մեր տան ճրագն էր, որը մարեցին, իմ հույսն ու հավատն էր: Սպասում ենք տեսնենք, ինչ կպարզեն»,-հուզված նշեց Գեւորգ Ավետիսյանի մայրը՝ տիկին Նելլին: Նա պատմեց, որ որդին պատրաստվում էր փետրվարին գնալ ընկերների մոտ՝ ՌԴ աշխատելու, բայց չհասցրեց:

Կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած Արմեն Պետրոսյանը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նա կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք է ստացել, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Պետրոսյանի կինը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ նշելով, որ դեպքից որեւէ տեղեկություն չունի: Նա հրաժարվեց պատասխանել նաեւ այն հարցին, թե ամուսինը ինչ հարաբերությունների մեջ է եղել մյուս երկու տուժողների հետ:

Մեր տեղեկություններով, այսօր սույն դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել է «Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործով մեղադրյալ Սարգիս Հախանումյանի (Մականունը՝Տլե)-ի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը: Նույն այդ տեղեկություններով, նա դեպքի պահին եղել է մոտակայքում, ինչը իրավապահների մոտ կասկած է առաջացրել:

Մանրամասն՝ այստեղ

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League