Դանակահարություն Մարալիկում. կա 4 վիրավոր
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2016 թվականի նոյեմբերի 12-ին Մարալիկում 3 անձի դանակահարության դեպքի առթիվ։
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է։
2016 թ. նոյեմբերի 12-ին կտրած-ծակած վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել Մարալիկ քաղաքի երեք բնակիչներ։ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ անմիջապես միջոցներ ձեռնարկվել՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները՝ հանցագործության կատարման վայրը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։



