Yerevan, 26.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարոտս ավելի շատ թատրոնի նկատմամբ է մեծ, ինչպես ասում են` բաժակս լցված է. Լիլի Միքայելյան

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Լիլի Միքայելյանը, ով մայրանալուց հետո կարիերայում դադար էր հայտարարել: Լիլիի փոքրիկը` Արմինեն, արդեն 1.3 տարեկան է, դերասանուհին էլ պատրաստ է վերադառնալ աշխատանքային գործունեության, միայն թե դեռ իրեն գոհացնող առաջարկ չի ստացել:

«Բավականին երկար ժամանակ պարբերաբար առաջարկներ էի ստանում, սակայն մերժում էի դրանք, քանի որ ուզում էի ողջ ժամանակս բալիկիս տրամադրել: Հիմա էլ, իհարկե, առաջին տեղում աղջիկս է, սակայն արդեն պատրաստ եմ հետաքրքիր համագործակցությունների»,- նշեց դերասանուհին:

«Շատ եմ կարոտել նկարահանումներին, իմ ակտիվ աշխատանքային պրոցեսներին, սակայն ուզում եմ որակյալ գործերում մասնակցություն ունենալ, չեմ ուզում նկարահանվել, միայն նկարվելու համար: Միաժամանակ նշեմ, որ կարոտս ավելի շատ թատրոնի նկատմամբ է մեծ, ինչպես ասում են` բաժակս լցված է, հիմա կարիք ունեմ մեջս եղած էմոցիաները բեմում արտահայտել: Հիմա թատրոնից առաջարկներ ունեմ, սակայն ավելի շատ հակված եմ կոմերցիոն  ներկայացումներում խաղալ, քանի որ չեմ կարողանա երկար ժամանակ անցկացնել թատրոնում»,- նշեց Լիլին ու հավելեց.

«Շատ կցանկանամ աշխատել Նիկոլայ Ծատուրյանի հետ, ով իմ կուրսի ղեկավարն է եղել: Նրա հետ աշխատելը շատ ուրիշ հաճույք է: Կցանկանամ նաեւ Նարինե Գրիգորյանի հետ աշխատել»:

Մեր նկատառմանը, թե դերասանուհին հետեւո՞ւմ է արդյոք այսօրվա հեռուստաընկերությունների աշխատանքներին ու հատկապես սերիալներին եւ սիթքոմներին, պատասխանեց.

«Ոչ, ժամանակ չեմ գտնում, իսկ եթե այնուամենայնիվ ժամանակ ունենում եմ, փորձում եմ ավելի արժեքվոր բաների վրա ծախսել, օրինակ` դիտել հետաքրքիր ռեժիսորների ֆիլմեր, որոնցից ինչ-որ բան կսովորեմ: Չեմ  ուզում մեծամտություն թվա, բայց ինձ դուր չի գալիս, երբ տեսնում եմ, որ բոլորն են դերասանությամբ զբաղվում, այդ ժամանակ ասում եմ` լավ ես կման տանն ու բալիկիս հետ կզբաղվեմ»:

Առաջարկների դեպքում Լիլին կհամաձայնվի հետեւյալ պայմանների դեպքում.

«Կցանկանամ, որ նկարահանվեմ այնպիսի միջավայրում, որտեղ բոլորը լինեն պրոֆեսիոլաներ, որ իրենցից սովորեմ, աճեմ, այլ ոչ թե գնամ նկարահանման ու նայեմ, թե ինչպես են հինգ դուբլ փչացնում ու արդյունքում անորակ բան ստանում: Ինձ համար այնքան էլ ընդունելի չէ, երբ մեկը, ով դերասան չէ, նկարահանման հրապարակում ռեժիսորի նյարդերի հաշվին մի քանի դուբլից հետո ի վերջո խաղում է մի տեսարան, որի արդյունքում հեռուստադիտողն ասում, թե էս ինչ լավ դերասան է. Հեռուստադիտողը այդ ժամանակ չի՞ էլ պատկերացնում, թե այդ կադրը ինչքան տանջվելուց ու նյարդեր փչացնելուց հետո է ստացվել: Ես արվեստ եմ ուզում, թեկուզ սերիալ, բայց գեղարվեստորեն բարձր մակարդակով նկարահանված, որտեղ նկարահանվելն արդեն պատիվ կբերի, կսովորեցնի, ոչ թե ստից գնաս  ու 647 սերիա ունեցող սերիալում նկարվես»,- ընդգծեց Լիլի Միքայելյանը:

Դերասանուհին  նշեց նաեւ, որ հիմա, երբ մայրիկ է, առաջարկներն ընդունելու հարցում առավել բծախնդիր է. Այս առումով նա ամեն մանրուք ամուսնու հետ է քննարկում.

«Ամուսնուս հետ ամեն ինչ ենք քննարկում, մտածում` որքանով արժե տվյալ բանը, որքանով` ոչ: Հիմա անգամ չգիտեմ` առաջ էլ եմ արդյոք այսպես մտածել, թե ոչ, բայց բալիկիս ծնունդից հետո շատ բծախնդիր եմ դարձել: Վերջերս մի ներկայացման առաջարկ ստացա, որտեղ բաց տեսարաններ էին լինելու, ու հասկացա, որ դրան պատրաստ չեմ, երբեւէ չեմ անի մի բան, որ կողքից վատ աչքով նայեն ու մատնացույց անեն ինձ ու աղջկաս: Իհարկե, ես ունեմ սկզբունքներ, որոնց վրայով երբեք չեմ անցնի, սակայն միաժամանակ գիտեմ, որ եթե ռեժիսորը իսկական մասնագետ լինի, ամենագռեհիկ տեսարանն էլ կարող է արվեստի գործ դարձնել»,- հավելեց երիտասարդ դերասանուհին:

Վերջում խոսելով փոքրիկից` Լիլին ժպիտով պատմեց.

«Աղջիկս շատ ակտիվ ու չարաճճի է, վաղուց քայլում է, արդեն նաեւ խոսում: Ողջ օրս իր հետ եմ անցկացնում. նա անդադար քանդում է, ես անդադար հավաքում»:

5 042 314 AMD to the Zark eco-camp. The August beneficiary of the Power of One Dram initiative is the Bridge of Hope NGOSchool purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in Armenia