Ադրբեջանական բանկերը շարունակում են դոլար-մանաթ փոխարժեքի կամայական բարձրացումները
INTERNATIONAL NEWSԱդրբեջանական բանկերը շարունակում են դոլար-մանաթ փոխարժեքի կամայական բարձրացումներն ու դոլարի վաճառքի սահմանափակումները: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Մի շարք ադրբեջանական առեւտրային բանկեր Ադրբեջանկի կենտրոնական բանկի դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը հրապարակելուց հետո սկսել են դոլարը վաճառել մոտ 1,77 փոխարժեքով:
Գյունայբանկ, Կապիտալբանկ, Յունիբանկ բանկերը դոլարը սկսել են վաճառել համապատասխանաբար 1, 7632, 1,7633 եւ 1,7631 մանաթ փոխարժեքով:
Bank Avrasiya բանկը դոլարի վաճառքի վրա սահմանել է 200 դոլար, Turanbank-ը 1000 դոլար, իսկ Bank Respublika բանկը 500 դոլար սահմանաչափ:
Ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը նոյեմբերի 12-ին սահմանվել եւ 14-ի դրությամբ կազմել է 1,6954 մանաթ:
Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակների կարծիքով՝ եթե կենտրոնական բանկը չմիջամտի եւ մանաթի արժեզրկումը նոյեմբերի 12-ին նախորդած 25 օրերին համապատասխան շարունակվի, մինչեւ տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87-1,88 մանաթի:
Դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքի 1,87-1,88 մանաթ կազմելու դեպքում բանկերը մեկ դոլարի դիմաց կսահմանեն 1,90 եւ ավելի բարձր փոխարժեք:



