Yerevan, 05.November.2025,
00
:
00
BREAKING


Աղյուսակ. ահա թե մարդու արյան ճնշման ինչպիսի ցուցանիշներն են համարվում նորմալ՝ տարբեր տարիքային խմբերի համար

PHOTO

Արյան ճնշում՝ արյունատար անոթներով շարժվող արյան գործադրած ճնշումը պատերին։ Տարբերում են զարկերակային, մազանոթային և երակային ճնշումներ։ Արյան ճնշումն ապահովում է արյան շարժումն արյունատար համակարգում և նյութափոխանակության իրականացումն օրգանիզմի հյուսվածքներում։

Ամենաբարձր ճնշումն աորտայում է։ Երբ արյունը շարժվում է անոթային համակարգով, ճնշումն աստիճանաբար նվազում է և ամենափոքր մեծության հասնում վերին ու ստորին երակներում։ Դա բացատրվում է նրանով, որ սրտի զարգացրած էներգիան ծախսվում է արյան հոսքի դիմադրությունը հաղթահարելու համար։ Արյունատար համակարգի տարբեր մասերում եղած ճնշումների տարբերությունն ապահովում է արյան անընդհատ հոսքն անոթներով՝ բարձր ճնշումից դեպի ցածր ճնշումը։

Բնականոն պայմաններում շրջանառու արյան քանակն ու ճնշումն աննշան են փոխվում։ Սակայն արյունահոսությունների ժամանակ, երբ քչանում է շրջանառու արյան ծավալը, պակասում է սիրտ ներհոսող և արտամղվող արյան քանակը, զարկերակային ճնշումը նվազում է։ Օրգանիզմը հակազդում է արյան ճնշման իջեցմանը։ Ռեֆլեքսային ճանապարհով սեղմվում են անոթները, շատանում է անոթասեղմիչ նյութերի (ադրենալին) արտազատումը, պահուստային օրգաններում (փայծաղ, լյարդ) կուտակված արյունն անցնում է արյունատար հուն։

Զարկերակային ճնշման մեծությունը հիմնականում որոշվում է սրտի կծկումների ուժով, յուրաքանչյուր կծկման ժամանակ արտամղվող արյան քանակությամբ, արյունատար անոթների (առանձնապես՝ ծայրամասային) պատերի դիմադրությամբ արյան հոսքին։ Զարկերակային ճնշման մեծության վրա ազդում են նաև շրջանառվող արյան քանակությունը, մածուցիկությունը, որովայնի և կրծքի խոռոչներում ճնշումների տատանումները՝ կապված շնչառական շարժումների հետ և այլ գործոններ։ Տարեց մարդկանց մոտ ամենատարածված առողջական խնդիրը բարձր երակային ճնշումն է: Երակային ճնշումը արյան ճնշումն է, որը չափվում է երակներով: 

Զարկերակային ճնշումն առավելագույն մակարդակի է հասնում սրտի ձախ փորոքի կծկման (սիստոլա) ժամանակ, որի դեպքում արտամղվում է 60-70 մլ արյուն։ Վերջինս չի կարող անմիջապես անցնել մանր անոթներով (հատկապես մազանոթներով), ուստի առաձգական աորտան ձգվում է, և ճնշումը բարձրանում է (զարկերակային առավելագույն ճնշում, սիստոլային ճնշում)։ Բնականոն պայմաններում խոշոր զարկերակներում այն հասնում է 100-140 մմ ս.ս.։ Սրտի փորոքների կծկումների դադարի (դիաստոլա) ժամանակ արյունատար անոթների (աորտայի և խոշոր զարկերակների) պատերը, լինելով ձգված, սկսում են կծկվել և արյունը մղել մազանոթների մեջ։ Ճնշումն աստիճանաբար ընկնում է և դիաստոլայի վերջում հասնում է նվազագույն (զարկերակային նվազագույն ճնշում, դիաստոլային ճնշում) մեծության (խոշոր զարկերակներում՝ 70-80 մմ ս.ս.)։ Սիստոլային և դիաստոլային ճնշումների մեծությունների տարբերությունը (այդ մեծությունների տատանումները) ընկալվում է անոթազարկային ալիքի ձևով և կոչվում է անոթազարկ։

Արյունատար անոթներում եղած ճնշումը փոքրանում է սրտից հեռանալուն զուգընթաց։ Այսպես՝ աորտայում այն կազմում է 140/90 մմ ս.ս. (առաջին թիվը ցույց է տալիս սիստոլային կամ վերին, երկրորդը՝ դիաստոլային կամ ստորին ճնշումը)։ Խոշոր զարկերակներում արյան ճնշումը միջինը 120/75 մմ ս․ս. է։ Զարկերակիկներում սիստոլային և դիաստոլային ճնշումների մեծությունների տարբերությունը գործնականում բացակայում է, իսկ արյան ճնշումը կազմում է մոտ 40 մմ ս.ս.։ Մազանոթներում նվազում է մինչև 10-15 մմ ս.ս.։ Արյունը երակային հուն անցնելիս ճնշումն ավելի է ընկնում և առավել խոշոր երակներում (վերին և ստորին սիներակներում) կարող է դառնալ բացասական։

Նյութը՝ BlogNews.am

Ameriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQR