Սեր հայկական ձեւով. Զապորոժյեում հայը որոշել է աղջկա պատճառով ինքնասպան լինել (ֆոտո)
SOCIETYՕրերս Զապորոժյեի պարեկները կանխել են Հայաստանի քաղաքացու ինքնասպանության փորձը: Դեպքի վայր ժամանելով՝ ոստիկանները պարզել են, որ բնակարանում օտարերկրացի կա, որը դանակը պահել է իր սրտի հատվածում եւ սպառնում է ինքնասպան լինել: Պարզվել է նաեւ, որ տղամարդը Հայաստանի քաղաքացի է, իսկ նրա արարքի պատճառն անպատասխան սերն է:
Նա կանչել է սիրած կնոջն ու նրա ազգականին եւ, փակել դուռը՝ իրավապահներին թույլ չտալով բնակարան մտնել: Աղջկա ազգականն առաջարկել է բանակցել տղամարդու հետ: Երբ տղամարդը կորցրել է զգոնությունը, կնոջ ազգականը կարողացել է նրա ձեռքից խլել դանակը:
Դրանից հետո, սակայն, երիտասարդը մոտեցել է բաց պատուհանին՝ փորձելով դուրս նետվել: Այս անգամ նույնպես կնոջ ազգականը կանխել է ինքնասպանության փորձը, իսկ աղջիկը ներս է թողել ոստիկաններին:
Տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել. նա իրեն թեթեւ կտրած վնասվածքներ էր հասցրել:






