Վատ եմ վերաբերում ծաղրանքին, և ոչ ոք դրա իրավունքը չունի. Գուրգեն Դաբաղյանը`«X Factor»-ի աղմկահարույց դեպքի մասին
BLOGԵրգիչ Գուրգեն Դաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «X Factor» նախագծի մասնակիցներից մեկի` Դրախտիկ գյուղից եկած 17 տարեկան Եղիշեի ելույթի ժամանակ ժյուրիի անդամների պահվածքին:
«Անդրադառնալով երեկվա X-Factor նախագծի հետ կապված աղմուկին, որտեղ մի տղա երգեց իմ երգացանկի երգերից և շատերի կարծիքով ծաղրանքի արժանացավ ժյուրիի անդամների կողմից ասեմ, որ վատ եմ վերաբերվում ծաղրանքին և ոչ ոք դրա իրավունքը չունի, բայց չեմ կարծում, թե ծաղրանք եղել է: Ողղակի լարված էր մասնակիցը, ինչը հասկանալի է: Չմոռանանք, թե առաջին անգամ ինչպես ենք ելույթ ունեցել բոլորս էլ: Իսկ Եղիշե ջան, դու կեցցես համարձակ ելույթի և բարձր տրամադրություն փոխանցելու համար: Քեզ շատ շատ հաջողություններ եմ մաղթում…»:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



