ԱԻՆ-ը բենզալցակայաններում և գազալցակայաններում ստուգումներ է սկսում
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ նախարար Արմեն Երիցյանը հանձնարարել է ՀՀ ԱԻՆ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանն իրականացնել ստուգումներ հանրապետության բենզալցակայաններում և գազալցակայաններում: Այս մասին «Արմենպրես&ra quo;-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանը:
«Ստուգումները կմեկնարկեն Երևանից, ինչպես նաև կծավալվեն մարզերում: Նախարարը հանձնարարել է անմիջապես սկսել ստուգումների գործընթացը և իրականացնել սեղմ ժամկետներում»,-ասաց Նանա Գնդոյանը:
Նոյեմբերի 12-ին, ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացի փողոցում՝ «Բեգլարյան» բժշկական կենտրոնիմոտակայքում գտնվող «CPS» բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Պարզվել է, որ հրդեհըբռնկվել է Հերացի փողոցի թիվ 2/5 հասցում՝ «CPS» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը10.24-ին, մարվել՝ 10.30-ին: Այրվել են բենզալցակայանում կայանված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենանամբողջությամբ, բենզալցակայանի ռեզերվուարում պահեստավորած մոտ 9 տ. 600լ բենզին, բենզալցակայանի 2 հաշվիչամբողջությամբ, մասամբ 2 աշխատասենյակ՝ մոտ 50 քմ, տան իքի ծածկը, պատուհաններ, դուռ: Տարբեր աստիճանիայրվածքներով «Թիվ 1 համալսարանական կլինիկա» է հոսպիտալացվել «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ.Թ.-ը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Բենզալցակայանի աշխատակիցը դեմքի շրջանում ստացել է այրվածքներ, ում բժիշկները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:



