Վանաձորցի կնոջ դեմ քրգործ է հարուցվել 8-ամյա որդուն մուրացկանության դրդելու համար
SOCIETYՎանաձոր քաղաքի բնակչուհի Տ.Պիսարևանի դեմ քրեական գործ է հարուցվել իր 8-ամյա որդուն մուրացկանության դրդելու փաստի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ըստ քննչական կոմիտեի՝ 2015թ. հունիսից օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում վանաձորցի կինը իր 8-ամյա երեխային պարբերաբար ներգրավել է մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն և վերջինիս մուրած գումարը տնօրինել է իր հայեցողությամբ:
Կատարվում է նախաքննություն:Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



