Դե Նիրոն Թրամփի հաղթանակը համեմատել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ
INTERNATIONAL NEWSԱմերիկացի հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն ներկայացրել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի վերաբերյալ իր տպավորությունը: Այս մասին նա հայտնել է The Hollywood Reporter-ին:
«Ինձ այնպես եմ զգում, ինչպես զգում էի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո»,- նշել է Դե Նիրոն:
Դերասանի խոսքով՝ հիմա պետք է «պարզապես հետեւել, թե հետագայում ԱՄՆ-ում ինչ տեղի կունենա»: Ըստ որում՝ նա նշել է, որ Թրամփին «կհետեւեն շատ, շատ, շատ, անչափ շատ մարդիկ»:
Նոյեմբերի 10-ին Դե Նիրոն խոստովանել է, որ հրաժարվել է քաղաքական գործչի դեմքին հարվածելու իր նախկին ցանկությունից: «Հիմա ես դա չեմ կարող անել, նա նախագահն է: Եվ ես պետք է հարգեմ այդ պաշտոնը»,- պարզաբանել է նա:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreement
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
5
Converse Bank Receives STP Excellence Award Once Again



