ՌԴ ԱԳՆ. Մաքֆոլը Մոսկվայի եւ Վաշինգթոնի հարաբերություններին վնաս պատճառելու համար զանկալի անձ չէ
INTERNATIONAL NEWSՌուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը Ռուսաստանի իշխանությունների կողմից ներառվել է երկիր մուտքի արգելք ունեցողների ցանկի մեջ: Նոյեմբերի 13-ին այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը նման քայլի է դիմել, քանի որ Մաքֆոլը նպատակադրված վնաս է պատճառել Մոսկվայի եւ Վաշինգթոնի հարաբերություններին: «Այն, ինչ նա սկսել է գրել Facebook-ում, որ իրեն ներառել են պատժամիջոցային ցանկի մեջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ մտերիմ լինելու պատճառով, ապա մենք ընդհանրապես մտերմությանն անտեղյակ էինք, իսկ ընդհանրապես արգելքը դրա հետ ոչ մի կապ չունի: Խոսքը երկկողմանի հարաբերություններին պատճառված նպատակադրված վնասի մասին է: Մաքֆոլը մի մարդ է, ով երկկողմանի հարաբերությունները գիտակցաբար փչացրել է»,- պարզաբանել է Զախարովան:
Ավելի վաղ Մաքֆոլը Facebook-ի իր էջում գրել է, որ չի կարողանա Ռուսաստան գալ, քանի որ պատժամիջոցների տակ է ընկել:



