Իրաքյան բանակի ուժերն ազատագրել են հինավուրց Նիմրուդ քաղաքը. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSԻրաքի կառավարական ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ամբողջությամբ ազատագրել են հինավուրց Նիմրուդ քաղաքը, որը գտնվում է Իրաքի Մոսուլ քաղաքից հարավ-արևելք ընկած հատվածում: Այդ մասին հայտնել է «Աս-Սումարիա» արբանյակային հեռուստաալիքը:
Քաղաքը հայտնվել էր գրոհայինների իշխանության տակ երկու տարի առաջ:
Հիշեցնենք, որ Մոսուլի ազատագրման ցամաքային գործողությունը սկսվել է հոկտեմբերի 17-ին: Բացի կառավարական ուժերից, դրան մասնակցում են քրդական խմբավորումները, ինչպես նաև միջազգային հակաահաբեկչական կոալիցիան:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



