Նոր լուսանկարներ՝ Այշվարիա Ռայի եւ հայ դիմահարդար Մարիաննա Մուկուչյանի համագործակցությունից
PHOTOԻնչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ հայ դիմահարդար Մարիաննա Մուկուչյանը նոր լուսանկար էր հրապարակել բոլիվուդյան գեղեցկուհի Այշվարիա Ռայի հետ` տեղեկացնելով իրենց հերթական համագործակցության մասին.
«Կատարեցի միակ եւ անկրկնելի Այշվարիա Ռայի դիմահարդարումն ու վարսահարդարումը»,-գրել էր Մարիաննան` հավելելով, որ բոլիվուդյան գեղեցկուհին այդ կերպարով Դելիում պետք է մասնակցի Longines բրենդի կազմակերպած լանչին:
Այսպիսով՝ լանչը կայացավ եւ, բնականաբար, Այշվարիան այնտեղ փայլեց իր ամբողջական կերպարով:
Ինչպիսի՞ տեսք էր ունեցել Բոլիվուդի ամենագեղեցիկ կինը տաղանդավոր հայ ոճաբանի հետ համագործակցության արդյունքում:
Ներկայացնում ենք նոր լուսանկարներ, որոնք Մարիաննան հրապարակել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:


Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



