Աստղաֆիզիկոսները 77 վայրկյան տեւողությամբ տեսահոլովակում ցույց են տվել Տիեզերքի 9 մլրդ տարվա զարգացումը (տեսանյութ)
VIDEOԱՄՆ-ում աստղաֆիզիկոսները մշակել են Տիեզերքի վերջին 9 մլրդ տարվա զարգացման ամենաիրատեսական մոդելը, որը ցուցադրվել է 77 վայրկյան տեւողությամբ տեսահոլովակում։
Թողարկվում է Arepo սիմուլյացիան, որը միավորում է ավելի քան 10 միլիարդ տիեզերական մարմինների զարգացման տվյալները, միայն 1024 պրոցեսորով սուպերհամակարգչում: Ծրագրի վրա աշխատել է աստղաֆիզիկայի Հարվարդ- Սմիթսոնի կենտրոնի եւ տեսական ուսումնասիրությունների Հեյդելբերգյան ինստիտուտի գիտնականների խումբը:
Նրանց ստեղծած հավելյալ սարքը հնարավորություն է տալիս մանրամասնորեն դիտարկել տարբեր համաստեղություններ, աստղեր, գազեր եւ մութ մատերիաներ, հայտնում է NEWSru.com-ը` վկայակոչելով The Daily Mail-ին:
Գիտնականներն իրենց գլխավոր ձեռքբերումն են համարում այն, որ իրենց սարքը Ծիր Կաթին եւ Անդրոմեդա համաստեղությունները ցույց է տալիս իսկական սպիրալի տեսքով, այլ ոչ թե կաթիլների, ինչպես որ նախինում էր:
Չնայած տպավորիչ արդյունքներին` հետազոտողներն ասում են, որ դեռեւս չեն հասել իրենց գլխավոր նպատակին` ստեղծել պատմության մեջ ամենահզոր սիմուլյատորը: Դրա համար պետք է զարգացնել տեխնոլոգիաները:



