Բանան, կաթնաշոռ, 1 ձու. շատ համեղ թխվածք՝ ընդամենը մի քանի բաղադրիչով
LIFEԱյս ցածր կալորիականությամբ թխվածքը երբեք չի հոգնեցնի ձեզ։ Ognov.ru կայքը գրում է, որ ցանկության դեպքում դրա մեջ կարող եք ընդեղեն և չիր ավելացնել։ Բանանի հետ հաջողված համադրություն է նաև քունջութը։
Բաղադրիչներ
• 500 գրամ անյուղ կաթնաշոռ
• 5-6 բանան, գերադասելի է՝ հասած
• 2 ճաշի գդալ ալյուր
• 1 ձու
Պատրաստման եղանակը
1. Կաթնաշոռը և բանանը խառնեք բլենդերի մեջ։
2. Ավելացրեք ձուն և ալյուրը, պատրաստեք խմոր։ Կարող եք ավելացնել մի փոքր վանիլին։ Կարող եք փորձել նաև ավելացնել չամիչ։
3. Ամանին կարագ քսեք, մի փոքր ալյուր, խմորը դրեք դրա մեջ և տորթը թխեք 180 աստիճանի պայմաններում՝ 30 րոպե։
Եթե տորթը ձեզ այնքան էլ քաղցր չթվա, կարող եք կարամել կամ խտացրած կաթ ավելացնել։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



