Լոնդոնում վաճառվել է Դևիդ Բոուիի արվեստի գործերի հավաքածուն
SOCIETYԼոնդոնում Sothebyʼs-ի աճուրդում երկու օր ներկայացված է եղել մոտ 350 արվեստի գործ բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուիի հավաքածուից: Նմուշները վաճառվել են 32,9 մլն ֆունտով (38,2 մլն եվրո), հայտնում է DW-ն՝ հղում անելով Sothebyʼs աճուրդի տանը:
Նշվում է, որ ստացված գումարը ավելի քան երկու անգամ գերազանցել է փորձագետների կողմից հավաքածուի նախնական գնահատված արժեքը՝ 15 մլն եվրոն:
Ամենաթանկարժեք լոտը եղել է ամերիկացի նկարիչ Ժան-Միշել Բասկիայի Air Power կտավը, որը ստեղծվել է 1984 թ.: Այն վաճառվել է 8 մլն եվրոյով՝ նախնական 3-4 մլն եվրո արժեքի դեպքում:
Ցուցահանդես է այցելել ավելի քան 1700 մարդ:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



