Թրամփի հաղթանակը սխալ կանխատեսած քաղաքագետը բզեզ է կուլ տվել CNN-ի եթերում
INTERNATIONAL NEWSՔաղաքագետ Սեմ Վոնգը, որը խոստացել էր բզեզ կուլ տալ, եթե Դոնալդ Թրամփը հավաքի ընտրիչների ավելի քան 240 ձայները, կատարել է իր խոստումը եւ լուսատտիկ կերել CNN-ի եթերում:
Թրամփը հաղթանակ էր տարել ԱՄՆ նախագահի ընտրություններում՝ հավաքելով ընտրիչների 290 ձայները:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման փորձագետ Վոնգը CNN-ի եթերում հանել է պահածոյի տուփը եւ ասել, որ դրանց միջի լուսատտիկները սպիտակուցի հիանալի աղբյուր են: Հեռուստահաղորդավարից հարցնելով, թե նա իրոք ուզում է, որ ինքն անի դա, եւ ստանալով դրական պատասխան՝ Վոնգը կերել է միջատին մեղրով: «Դու արեցիր դա, դու քո խոսքի տերն ես»,- ասել է հաղորդավարը:
1
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU
2
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
3
AraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic Development
4
Unibank to participate in Leasing Expo 2026 with a special offer
5
Converse Bank Receives STP Excellence Award Once Again



