Հարավային Կորեայում ցույցերի ժամանակ ցուցարար է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեայի ոստիկանները սկսել են զանգվածային հակակառավարական ակցիայի ընթացքում առաջին ձերբակալություններն իրականացնել:
«Ռյոնհապ» գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանները կալանավորել են 45-ամյա մի տղամարդու, որին կասկածում են իրավապահ մարմինների աշխատակցին հարվածելու մեջ:
Ավելի վաղ Հարավային Կորեայում հակակառավարական ցույցերի ժամանակ իրավապահների հետ առաջին բախումներն էին տեղի ունեցել:
Ըստ առկա տեղեկությունների՝ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումները տեղի են ունեցել Սեուլում նախագահական նստավայրից ոչ հեռու: Հաղորդվում է, որ կա 7 տուժած, որոնք հոսպիտալացվել են: Եվս 20 մարդու տեղում բուժօգնություն է ցուցաբերվել:
Երթի կազմակերպիչները հայդտնում են, որ ակցիային մասնակցում է մինչեւ 1 մլն մարդ, իսկ ոստիկանությունը հայտնում է 260 հազար մասնակցի մասին: Զանգվածային բողոքի ցույցը միավորել է Հարավային Կորեայի 3 ընդդիմադիր կուսակցություններին եւ ավելի քան 1.5 հազար ՀԿ անդամների:
Հարավային Կորեայի նախագահի շուրջ քաղաքական սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ նա ներողություն էր խնդրել նախագահական ելույթների արտահոսի համար, որոնք հասանելի էին եղել Ցոյ Սուն Սիլին, նախքան հրապարակավ դրանք կարդալը: Վերջինս Հարավային Կորեայի կառավարությունում ոչ մի առանցքային պաշտոն չի զբաղեցնում, սակայն նրան համարում են նախագահ Պակ Կըն Հեի ուսուցիչ Ցոյ Տհե Մինի դուստրը եւ նախագահի նախկին քարտուղարև Սոն Յո Հվեի նախկին կինը: Սեուլ վերադառնալուն պես նրան կալանավորել էին:



