Մոսկվայի Պոկլոննայա լեռան վրա հայկական մատուռ կկառուցվի
SOCIETYՄոսկվա քաղաքի պետական շինարարության հարցերով հանձնաժողովը թույլատրել է Պոկլոննայա լեռան վրա Հայ առաքելական եկեղեցու մատուռ կառուցել։ Այս մասին ասված է Մոսկվայի կառավարության կայքում։
Հաղորդվում է, որ մատուռը կկառուցվի Դորոգոմիլովոյի շրջանում՝ Պոկլոննայա լեռան հուշահամալիրի տարածքում։ Այն կառուցվելու է անհատական նախագծով։ Մատուռը կունենա 28 մ բարձրություն, իսկ ընդհանուր մակերեսը կկազմի 725 քառ/մ։
Մատուռի կառուցապատողը Նոր Նախիջեւանի եւ Հայ առաքելական եկեղեցու ռուսական թեմն է, իսկ ֆինանսավորումն իրականացվում է բացառապես ներդրողի միջոցներով։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



