Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Պաշտպանության նախարարի նախագծի խնդրահարույց կետերը

ANALYSIS

Մեր նախորդ դիտարկմամբ անդրադարձանք Պաշտպանության նախարարի առաջարկած նախագծի և ուժային և ոչ միայն ուժային համակարգերում հնարավոր տեղաշարժերին։ Ստորև կցանայինք քննարկել այս նախագծի մի շարք պրակտիկ կողմերը, որոնք այնքան էլ չեն բխում հենց նախագծի շահերից։

Նախ և առաջ բավական անհասկանալի է մնում, թե ինչ է իրենից ներկայացնելու այդ հազար դրամը։ Այն կարծես թե հարկատեսակ չէ, սակայն այս դեպքում եթե հարկատեսակ չէ, ապա ինչու է այն պարտադիր։ Նույն սկզբունքով՝ եթե ստեղծվելու է հիմնադրամ այդ փոխանցումների համար, ապա ինչ բովանդակություն է ունենալու այն, քանի որ հիմնադրամները որպես կանոն հիմնված են կամավորության սկզբունքների վրա համենայնդեպս գոնե արտաքուստ։ Հենց այս հարցերի առկայությունն արդեն իսկ առաջացրել է հստակ հանրային դժգոհություն։

Մյուս կողմից մամուլում և սոցիալական այլ հարթակներում արդեն իսկ բավական խոսվել է ֆիքսված գումարի չափի մասին, համաձայն որի և բարձր և նվազագույն աշխատավարձ ստացողները նույն հազար դրամն են փոխանցելու։ Սա բավական լուրջ խնդիր է նաև հենց գումարի չափի տեսանկյունից, քանի որ ինչքան էլ մենք նշենք, որ 1000 դրամը մեծ գումար չէ, այն կազմում է Հայաստանում նվազագույն աշխատավարձի 2 տոկոսը, իսկ գործնականում կազմում է այն ուղեվարձը, որը միջին աշխատողը ծախսում է մեկ շաբաթ քաղաքային տրանսպորտով  գործի գնալու համար։

Այս հարցերին ի դեպ, հստակ պատասխաններ չկան, քանի որ նախագիծը բավական անմշակ տեսքով է մատուցվել, չի բացառվում, որ այդ անմշակությունը նաև միտումնավոր է արված։ Սակայն սա այլ խնդիր է։

Հաջորդ լուրջ խնդիրը, որն առաջանում է, դա զուտ պետության գործառույթների շուրջ է։ Ըստ էության բանակին պետական բյուջեից հատկացվում են գումարներ, որպես կանոն պատերազմակն վիճակում գտնվող երկրներում այդ գումարները գերազանցում են պաշտոնական թվերը և սա նորմալ է բոլոր երկրների համար։ Սակայն պարզվում է, որ այդ միջոցները բավական չեն Պաշտպանության նախարարի առաջարկած համակարգի ներդրման համար։ Նման դեպքերում արդեն պետության հիմնական գործառույթը պետք է լիներ այդ միջոցների համար տարբեր աղբյուրների փնտրտուքը, տնտեսության զարգացումը, արդյունաբերության հիմնումը և այլն։ Սակայն մեր իրականության մեջ պետությունը միանգամից հայաքն ուղղում է քաղաքացու գրպանին, ընդ որում պետք է շեշտել, որ այստեղ էականը գումարի քանակը չէ, այլ հենց պետության վարքագիծը։ Այստեղ արդեն հարց է առաջանում ինչ քայլեր է փորձել պետությունը, փորձել է արդյոք թե ոչ, արդյոք նախագծի մշակման փուլում քննարկվել են այդ միջոցների հավաքագրման այլ տարբերակներ։ Սրանք կարևոր հարցեր են, որոնց պատասխանից լրջորեն կախված է հանրային մոտեցումն այս նախագծին։

Վերջապես իշխանության և վարչակարգի նկատմամբ ներկայիս հասարակական անվստահության պայմաններում հստակ չէ, թե  որոնք են լինելու այն քայլերը, որոնց շնորհիվ այս համակարգը կունենա կատարյալ թափանցիկություն։ Հարկ է շեշտել, որ թափանցիկության և հրապարակայության կատարյալ լինելը այստեղ պարտադիր պայման է, քանի որ ըստ նախարարի իր առաջարկած նախագիծը ազգ-բանակ հայեցակարգի մի մասնիկն է կազմում։ Հասկանալի է, որ նման հայեցակարգում ցանկացած կասկածելի կետ, ցանկացած կոռուպցիոն ռիսկ կամ ստվերային ֆինանսական գործարք անդառնալի հարված է կարող է հասցնել ոչ միայն նախարարի առաջ քաշած հայեցակարգին, այլև ընդհանրապես պետականության հիմքերին և բանակին։

Հենց այս հարցերի պատասխանից է կախված լինելու հանրային վերջնական կարծիքը առաջարկվող նախագծի վերաբերյալ, հակառակ դեպքում այն շարունակելու է ընկալվել որպես բյուջեն լցնելու և քաղաքացուց հավելյալ գումար շորթելու  պրիզմայով։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market