Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Հայկական բանակը միշտ էլ պատրաստ է հակառակորդին զսպել ու արժանի հարված հասցնել. Դավիթ Բաբայան

SOCIETY

 Ստեփանակերտում առանց խուճապի են վերաբերվում Ադրբեջանի ակտիվությանը շփման գծում` նշելով, որ որևէ արտառոց բան տեղի չի ունենում: Հակառակորդը խախտում է հրադադարը, բայց դա տարօրինակ չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին նշում է նաև, որ հակառակորդը փորձում է լուծել մի քանի խնդիր: Առաջինը սահմանին միշտ իրվիճակը փորձում է լարված պահել` իրագործելով իր չար նպատակները: Այն է, հայկական կողմում մեկ կորուստը, մեկ վիրավորն Ադրբեջանի համար ձեռքբերում է: «Որևէ խուճապային տրամադրություն չկա, չի էլ կարող լինել, մենք գործ ունենք աննորմալ, ահաբեկչական պետության  հետ»,-ասում է Բաբայանն ու նկատում, որ երկրորդն խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձում է վերականգնել  իր արժանապատվությունը, բանակի ոգին: «Ադրբեջանական կողմը 22 տարի պատրաստվել է ռևանշի, «բլից կրիգի» միջոցով ապրիլին փորձում էր ոչնչացնել Արցախը, սակայն դա ձախողվեց: Ադրբեջանը կրեց մեծ կորուստ` նյութական, բարոյական, ֆիզիկական: Ադրբեջանի ժողովուրդը հասկացավ, որ հնարավոր չէ պատերազմով հաղթել, որովհետև հայ զինվորները կռվելու են մինչև վերջ: Եվ հիմա նման գործողություններով փորձում է վերականգնել իր արժանապատվությունը»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Դրանից բացից, Ադրբեջանի տնտեսությունն անկում է ապրում, Ալիևը «դե յուրե» դարձել է խան, իսկ ժողովուրդը դժգոհ է: Երկրում անցկացվող զորավարժություններով փորձում է բարձրացնել նրանց ոգին: «Այստեղ մի մեսիջ էլ կա` ուղղված ներքին քաղաքական հակառակորդներին, ազգային փոքրամասնություններին: Այն է, որ Ադրբեջանի բանակի հրամանատարը գերագույն գլխավոր խանն է, իսկ իշխանությունը պահելու համար բանակը կարող է օգտագործվել ներքին խռովությունները ճնշելու համար»,-հավելեց Դավիթ Բաբայանը:

Նա ընդգծեց, որ հայկական բանակը վերահսկում է իրավիճակը: Նրա խոսքով, լայնածավալ պատերազմի հավանականությունը միշտ կա, բայց այն ցածր է` հաշվի առնելով ապրիլին Ադրբեջանի կրած պարտությունը: «Ալիևը հասկանում է, որ պաշտպանության բանակն այդ դեպքում թիրախավորելու է ամեն ինչ: Միջազգային հանրությունն էլ հստակ ասել է, որ չի ընդունում պատերազմի տարբերակը: Բայց դա չի նշանակում, որ լայնածավալ պատերազմի հավանականության ցածր լինելու հանգամանքով պայմանավորված հայկական բանակը նվազեցնում է զգոնությունը, մարտունակությունը: Բանակը միշտ էլ պատրաստ է հա կառակորդին զսպել ու արժանի հարված հասցնել: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ սահմանին կանգնած մեր տղաներին ահաբեկել հնարավոր չէ»,-հավելեց Դավիթ Բաբայանը:

Ադրբեջանական զինուժը նոյեմբերի 11-ի առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Ինչպեսանցած գիշերվա ընթացքումայնպես էլ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններՄասնավորապեսժամը12:15-ից սկսածհակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջաուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակիմարտական դիրքերըՀատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերըՀակառակորդի նահախահարձակ ակտիվությունըճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ»:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League