Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


Հիվանդանոց բերվածը կռվել, հայհոյել է ոստիկաններին, կոտրել գույքը. նախաքննություն

SOCIETY

Օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին Հարություն Մկրտչյանին շտապօգնությունը Երեւանի Թումանյան փողոցից տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, եւ վերջինիս բուժօգնություն ցույց տալու նպատակով պառկեցրել են վերակենդանացման եւ սուր թունավորումների բաժանմունքի հիվանդասենյակում: Շուրջ 10 րոպե անց Հ. Մկրտչյանը հանկարծակի անջատել է ձեռքին միացրած կաթիլայինը,  վեր կացել, անհասցե հայհոյանքներ հնչեցնելով՝ կաթիլայինի համար նախատեսված մետաղյա ձողով հարվածներ է հասցրել հիվանդանոցի անվտանգության աշխատակից Վրեժ Ղ.-ի մարմնի տարբեր մասերին, կոտրել հիվանդասենյակում դրված սեղանը եւ պահարանի ապակիները, բռունցքով հարվածներ է  հասցրել օգնության հասած մեկ այլ անվտանգության աշխատակից Գեւորգ Մ.-ին, ապա կիսամերկ վիճակում դուրս եկել հիվանդասենյակից: Հ. Մկրտչյանը շարունակելով անհասցե հայհոյանքներ հնչեցնել` վազել է դեպի միջանցքում դրված թթվածնի գլանանոթը, վերցրել է այն ու նետել իրեն հետապնդող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:

Այդ ժամանակ հերթապահ բժիշկը բաժանմունք է կանչել հիվանդանոցում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայող Դավիթ Վ.-ին: Վերջինս հասկանալով, որ անհրաժեշտության դեպքում միայնակ չի կարող կանխել Հարություն Մկրտչյանի ագրեսիվ վարքագիծը, զանգահարել եւ հիվանդանոց է կանչել ոստիկանության ծառայողների, միաժամանակ, Հ. Մկրտչյանին բացատրել է, որ բաժանմունքում բազմաթիվ ծանր հիվանդներ կան, եւ չի կարելի նման պայմաններում աղմուկ բարձրացնել: Այդ պահին Հ. Մկրտչյանին է մոտեցել ընկերը՝ Արգիշտի Գոմցյանը, նրան ինչ-որ բան է շշուկով ասել, որից հետո Հ. Մկրտչյանը  բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայող Արթուր Ե.-ի դեմքին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, իսկ երբ ժամանած մյուս ոստիկանները փորձել են դադարեցնել նրա ապօրինի վարքագիծը, Հ. Մկրտչյանը ընկերոջ՝ Ա. Գոմցյանի հետ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել ոստիկաններին:

Ոստիկանության աշխատակիցները ստիպված են եղել Հարություն Մկրտչյանի եւ Արգիշտի Գոմցյանի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրել՝ վերջիններիս կողմից խուլիգանական գործողությունները դադարեցնելու եւ ցույց տրված դիմադրությունը կոտրելու համար:

Ոստիկանները Հ. Մկրտչյանին եւ Ա. Գոմցյանին տեղափոխել են  հիվանդանոցի ընդունարան, որտեղից Հարություն Մկրտչյանը փախուստի փորձ է կատարել՝ բռունցքով հարվածներ հասցնելով փախուստը կանխել փորձող ոստիկանության աշխատակից Հովհաննես Ղ.-ի գլխին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Հարություն Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Արգիշտի Գոմցյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation