Գրեթե երկու միլիոն մարդ Քվեատուների կոլեգիային խնդրել է քվեարկել Քլինթոնի օգտին
INTERNATIONAL NEWSԳրեթե երկու միլիոն մարդ հանրագիր Է ստորագրել, որով նրանք Քվեատուների կոլեգիային խնդրում են իրենց ձայնը տալ Հիլարի Քլինթոնի օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Քվեատուների կոլեգիա. դեկտեմբերի 19-ին նախագահ դարձրեք Հիլարի Քլինթոնին» վերնագրով հանրագիրը հրապարակվել Է Change.org կայքում:
«Մենք քվեատուներին կոչ ենք անում անտեսել նահանգներում ընտրությունների արդյունքները եւ քվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին: Ինչու՞: (Դոնալդ) Թրամփը պիտանի չԷ (նախագահի պաշտոնն զբաղեցնելու համար): Նրա իմպուլսիվությունը, ծանակումները, սուտը, սեռական բնույթի ոտնձգությունների հանրաճանաչ պատմությունը, ինչպես նաեւ փորձի լիակատար բացակայությունը նրան վտանգավոր են դարձնում Հանրապետության համար: Քլինթոնը շահել Է ժողովրդական քվեարկությունը եւ պետք Է նախագահ լինի»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



