Բլից–հարցազրույց ԾԻԳ–ի արդեն նախկին ղեկավարի հետ
INTERVIEW
Հոկտեմբերի 25–ին պարզ դարձավ, որ նոյեմբերի 1–ից աշխատանքից ազատվելու է ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» երկարամյա ղեկավար Գագիկ Խաչատրյանը: Նա, իհարկե, ժամանակ ունեցավ մինչև նոյեմբերի 1–ը ավարտին հասցնել «կիսատ» մնացած գործերը, բայց թե ով պետք է նրան փոխարինի, մինչ օրս պարզ չէ: Գ. Խաչատրյանի հեռանալուց հետո անցել է արդեն 10 օր, բայց մինչ օրս այդ պաշտոնը թափուր է:
Ի դեպ, Past.am-ի հետ զրույցում Գ. Խաչատրյանն ասաց, որ մինչ իր ազատման մասին լուրն իմանալը, նա նորանշանակ գյուղնախարար Իգնատի Առաքելյանի հետ այցելել է ծրագրի շրջանակներում իրականացված տարբեր ձեռնարկություններ, բայց օրեր անց նախարարն իր հետ հանդիպել և ասել է, որ Գ. Խաչատրյանը պետք է հեռանա պաշտոնից:
– Ես իմ դիմումի համաձայն եմ հեռանում այս պաշտոնից:
– Իսկ Ձեզ չե՞ն տեղեկացրել, թե ինչն է նման որոշում կայացնելու պատճառը:
– Ոչ: Ինձ ասել են, որ լավ կլինի, որ ես ազատվեմ և իմ փոխարեն այլ մարդ գա:
– Ձեր կարծիքով պատճառն անվստահությո՞ւնն է եղել Ձեր անձի հանդեպ:
– Չեմ կարծում, որ անվստահության հարց կա: Պարզապես, իմ կարծիքով, նոր պահանջներ, նոր մոտեցումներ են դրվելու, և դա է հիմնական պատճառը:
– Իսկ Դուք չէիք կարո՞ղ նոր պահանջներին համահունչ աշխատել, որ դրա համար որոշում կայացվեց Ձեզ ազատել աշխատանքից:
– Չէ, խնդիրը դա չէ, պարզապես, իմ կարծիքով, նույն մարդը պետք չէ, որ երկար տարիներ նույն պաշտոնում աշխատի:
– Քանի՞ տարի է այդ պաշտոնն էիք զբաղեցնում:
– Արդեն 10 տարին լրացել է:
– Իսկ Ձեր կարծիքով հնարավո՞ր է, որ օպտիմալացման պատճառով ԾԻԳ–ն ընդհանրապես փակվի:
– Չեմ կարծում, քանի որ սա այն ԾԻԳ–երից չէ, որ փակվի, քանի որ այստեղ սկսված ծրագրերը շատ կարևոր են ֆերմերային տնտեսությունների կայացման և զարգացման համար:
– Նոր աշխատանքի առաջարկ ստացե՞լ եք:
– Ոչ:
– Իսկ մտածե՞լ եք, թե ինչով եք շարունակելու զբաղվել:
– Դա ամենադժվար հարցն է:
– Իսկ հնարավո՞ր է, որ Դուք էլ ֆերմերային տնտեսություն հիմնեք և գյուղատնտեսության ոլորտի բիզնեսով զբաղվեք, քանի որ բավականին մոտիկից տիրապետում եք բոլոր ծրագրերին և հնարավորություններին:
– Չի բացառվում, եթե կառավարությունը գյուղատնտեսությամբ զբաղվելու համար արտոնյալ վարկեր տրամադրելու ծրագիր սկսի: Այդ ժամանակ հնարավոր է, որ որևէ նման բան մտածեմ:
Արմինե Գրիգորյան





















































1
UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students fr...
2
Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District
3
Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12%
4
International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent Camp
5
Over the clouds with AraratBank's Mastercard World Travel Card