Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


ՄԻԵԴ Եվրադատարան. Արման Մկրտումյանն անզգույշ բառապաշար է օգտագործել

INTERVIEW
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) պաշտոնական կայքում օրերս հրապարակվեց «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որը վերաբերում էր կոնվենցիայի 6–րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտմանը:
 
Դիմումատուներն էին Երևանի Բուզանդի փողոցի բնակիչներ Յուրի Վարդանյանը, Արտաշես Վարդանյանն ու Շուշանիկ Նանուշյանը, որոնց վտարել էին իրենց իսկ սեփական տներից չնչին փոխհատուցման դիմաց, տվյալ տարածքները համարելով գերակա հանրային շահ: Խնդրի շուրջ ստեղծված անհամաձայնության պատճառով վերը նշված անձինք, սպառելով ներպետական դատական ատյանները, դիմել էին ՄԻԵԴ:
 
ՄԻԵԴ–ի հրապարակած վճիռն, իհարկե, ոչ առաջինն էր ու ոչ էլ վերջինը, սակայն կոնկրետ այս գործով այն լայն արձագանք ստացավ: Պատճառն այն էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճռում անդրադարձել էր ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, որպես տվյալ գործով դատավոր, գործելաոճին:
 
Նկատենք, որ ոլորտում գործունեություն ծավալող մասնագետներից ոմանք ՄԻԵԴ–ի որոշումը համարեցին նմանը չունեցող ու բացառիկ, իսկ թե արդյոք այն աննախադեպ էր, Past.am-ի հետ զրույցի ընթացքում պարզեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանից.
 
«ՄԻԵԴ–ի որոշումը բացառիկ չէր, նման որոշումներ շատ են կայացվել հենց կոնվենցիայի 6–րդ հոդվածի վերաբերյալ, այն է` արդար դատաքննության իրավունքը: Այս հասկացությունը երկու հիմք ունի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ կանխակալություն: Սուբյեկտիվ կանխակալություն է, երբ դատավորի կոնկրետ գործողությունները կամ վարքագիծը հուշում են այն մասին, որ դատավորը գործի ելքով անձամբ կանխակալ է: Օբյեկտիվ կանխակալություն է, երբ խոսքը գնում է ոչ թե դատավորի գործողությունների մասին, այլ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը կարող է ազդել դատավարության մասնակցի իրավունքների վրա և այդ ժամանակ դատավարության մասնակիցը կարող է ենթադրել, որ դատավորը կամ դատարանը անկաշառ չէ՛»– ասաց Ա. Ղազարյանը՝ հավելելով. «ՄԻԵԴ–ն իր որոշման մեջ նշել էր, որ հայցվորը չի ներկայացրել ապացույց հիմնավորելու, որ պալատի նախագահը անաչառ չէր կամ կանխակալ էր, այսինքն անձամբ շահագրգռված էր գործի ելքով: Դատարանը սուբյեկտիվ կանխակալության մասով գանգատը մերժեց, սակայն խախտում ճանաչեց օբյեկտիվ կանխակալության տեսքով այն հիմքով, որ պալատի նախագահն առաջարկել է կողմերի հաշտություն, որն ի դեպ օրենքից բխող ընթացակարգ է: Նշեմ, որ ՄԻԵԴ–ը նշում է , որ հաշտության առաջարկը տարածված պրակտիկա է Եվրոպայի խորհրդի երկրներում, սակայն նման դեպքերում հարկավոր է շատ զգուշ լինել և չանել ավելին, այսինքն չհորդորել կողմերին գնալ հաշտության կամ ճնշում գործադրել»:
 
Ինչ է իրականում տեղի ունեցել. դատավորը հիշեցրել է, որ դա գործով վերջին դատական նիստն է, և կողմերը պետք է իմանան, թե դատարանն ինչպես է վերաբերում դատավարության այն մասնակիցներին, ովքեր մերժում են առաջարկը: Ինչպես նշում է միջազգային իրավունքի մասնագետը, այստեղ պարզապես օգտագործվել է անզգույշ բառապաշար, որը կարող էր դատավարության մասնակցի մոտ թողնել այնպիսի տպավորություն, որ դատարանն անաչառ չէ:
 
«ՄԻԵԴ–ի վճռում նշվում է, որ չկա ապացույց առ այն, որ դատավոր ,,Մ,,–ն անձամբ շահագրգռված է եղել տվյալ գործի ելքով, անձամբ կանխակալ է եղել: Սակայն դատավորի խոսքերը կարող էին դատավարության մասնակցի մոտ առաջացնել լեգիտիմ վախ, որ դատարանն անաչառ չէ: Նշեմ, որ նման որոշումներ ՄԻԵԴ–ը կայացրել է Վրաստանի, Կիպրոսի դեմ: Հայաստանի դեմ կոնվենցիայի 6–րդ հոդվածի մասով առաջին անգամ է որոշում կայացնում:
 
Սոսե Չանդոյան
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine