Ստուգենք, թե ինչպես է աշխատում ՊԵԿ–ի թեժ գիծը
SOCIETYՆոյեմբերի 8–ից ՀՀ ԿԱ ՊԵԿ–ը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողությունների և անգործության, ինչպես նաև ներկայացվող անհարկի պահանջների դեպքում մարդիկ կարող են զանգահարել թեժ գծի հեռախոսահամարով, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի կամ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի ընդունարանների հեռախոսահամարներով:
Past.am-ը փորձեց պարզել, թե այս մեկ օրվա ընթացքում քանի բողոք է ստացվել: Մեր հարցերին ի պատասխան Գևորգ Սաղոյանն ասաց, որ այս ընթացքում ինքը որևէ բողոք չի ստացել:
«Թեժ գծով ստացվող ահազանգերին անմիջապես պարզաբանում է տրվում, օրենքն է մեկնաբանվում և այլն: Եթե լինում են այնպիսի հարցեր, որոնք հետագա պարզաբանման կարիք ունեն, այդ դեպում են ինձ ահազանգում»,– ասաց Գ. Սաղոյանը:
Հարցին, թե հնարավոր չէ «թեժ գիծը» իր հերթին որոշակի «ֆիլտրի» դեր կատարի և ոչ բոլոր ահազանգերն իրեն հասցնեն, ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետն ասաց. «Չեմ կարծում, որ նման բան տեղի ունենա, քանի որ թեժ գծի հեռախոսազանգերը ձայնագրվում են և վերահսկվում: Ամեն դեպքում ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս ընթացքում մաքսայինի անգործության մասով ինձ որևէ մեկը չի ահազանգել»:
Նա նաև նշեց, որ իր և իր կողմից ղեկավարվող բաժնի լավ կամ վատ աշխատանքի գնահատողը ինքը չէ, քանի որ կան գնահատման այլ մեխանիզմներ, սակայն ամենից առաջ ինքն է շահագրգռված, որ իր կողմից ղեկավարվող կառույցում արագ ի հայտ գան թերությունները և դրանք լուծվեն:
Ի դեպ, Past.am-ը փորձեց նաև զանգահարել հայտարարության «թեժ գծի» հեռախոսահամարով` հասկանալու, թե որքանով է օպերատիվ աշխատում ծառայությունը: Ստիպված եղանք մոտ 4 րոպե սպասել, որպեսզի կարողանանք կապ հաստատել օպերատորի հետ: Այդ ընթացքում ժամանակ առ ժամանակ միանում էր ձայնագրություն, որով տեղեկացվում էր, որ այդ պահին բոլոր օպերատորները զբաղված են և առաջին իսկ ազատված մասնագետը կպատասխանի մեզ:
ՊԵԿ–ի լրատվականից էլ մեզ տեղեկացրեցին, որ նշված խնդրով այս մեկ օրվա ընթացքում որևէ ահազանգ կամ բողոք թեժ գծով չի ստացվել:
Ամենայն հավանականությամբ դեռևս բողոքներ չկան, քանի որ հասարակությունը նոր է տեղեկանում այս մասին, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե այդ դեպքում «թեժ գծի» օպերատորին միանալու համար ինչու ստիպված եղանք 4 րոպե սպասել:
Ահազանգերն ամեն դեպքում այնքան շատ են, որ զանգահարողները ստիպված են լինում երկար սպասել, բայց թե ինչ խնդիրներով են ահազանգում կիմանանք առաջիկայում:
Արմինե Գրիգորյան
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



