Վախճանվել է կանադացի երաժիշտ Լեոնարդ Քոենը
SOCIETYՎախճանվել Է կանադացի երգիչ, բանաստեղծ եւ գրող Լեոնարդ Քոենը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է կատարողի Facebook-ում:
«Խորին վշտով հայտնում ենք, որ մեզնից հեռացավ լեգենդար բանաստեղծ, կոմպոզիտոր եւ արտիստ Լեոնարդ Քոենը: Մենք կորցրեցիք ամենահարգելի եւ ամենաարգասավոր մտածողներից մեկին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Քոենի հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում:
Քոենն 82 տարեկան Էր: Մահվանից գրեթե մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերին, նա թողարկել Է իր նոր՝ թվով 14-րդ ալբոմը, որը կոչվում Է You Want It Darker:
Բացի բազմաթիվ երգերից, Քոենը գրել Է երկու վեպ եւ լույս Է ընծայել բանաստեղծությունների մի քանի ժողովածու: 2002 թվականին նա ստացել Է կանադացու համար բարձրագույն պարգեւը՝ դառնալով Կանադայի շքանշանի ասպետ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



