Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Մեր երկրին բուծած երիտասարդներ պետք չեն. Արման Վարդանյան

SOCIETY

 «Հրապարակ»-ը գրում է.

«Նոյեմբերի 12-ին նախատեսվում է «Միասնություն» համազգային շարժման համաժողովը։ Շարժման նախաձեռնող խմբում են քաղաքագետ Խաչիկ Գալստյանը, Արման Վարդանյանը։

Վերջինս «Միասնությունը» համարում է վերկուսակցական շարժում եւ խոստանում իրենց միացած անձանց միջոցով սերնդափոխություն իրականացնել քաղաքական կյանքում՝ նպատակ դնելով լուրջ դերակատարություն ունենալ 2017-ի ընտրություններում։ Թե ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին, դեռ չեն որոշել՝ ժամանակը ցույց կտա։ «Դա ավելի շատ տակտիկական հարց է, ես կարծում եմ՝ մենք ավելի շատ մոտ ենք դաշինքային տարբերակին»,-ասում է նա։ Այս պահին նրանց է միացել «Հայազն» կուսակցությունը։ Վարդանյանը գործարար է, մի քանի բիզնես պրոյեկտների հեղինակ, նրան են պատկանում մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցներ (lurer.com, mediamall.am, national.am), եւ հիմնականում նրա միջոցներով է առայժմ ֆինանսավորվում շարժումը։ Նա մշտապես անկուսակցական է եղել, սակայն Գագիկ Բեգլարյանի քաղաքապետության տարիներին ղեկավարել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը եւ մինչ օրս էլ մտերիմ հարաբերություններ ունի Ծառուկյանի, բայց ոչ ԲՀԿ-ի հետ։ Իսկ ԲՀԿ-ի հետ շփում գրեթե չունի։

- Պարոն Վարդանյան, ինչո՞ւ որոշեցիք ստեղծել նման շարժում, ո՞վ է հուշել այս գաղափարը, ո՞ւմ հետ եք խորհրդակցել այս հարցում։

- Գաղափարը ծնվել է մեր թիմում, մեր սերնդի, մեզ հասակակից երիտասարդների, 30-40 տարեկան հասուն մարդկանցից ձեւավորված խմբի մոտ։ Դա եղել է մեր ներքին կոնսուլտացիաների արդյունք, կամ Ձեր նշած որեւէ հայտնի քաղաքական գործչի հետ որեւէ կոնսուլտացիա չենք արել, ճիշտն ասած՝ այս փուլում դրա կարիքը չունենք էլ։ Մենք Հայաստանի զարգացումը տեսնում ենք այլ կերպ՝ մեր սերնդով, նոր մարդկանցով, որոնք սիրում են այս երկիրը, եւ ամեն մեկն իր ոլորտում ցույց է տվել, որ առաջնորդ է։ Իսկ այսօրվա երիտասարդության մեծ մասը, որոնք երեւում են քաղաքական դաշտում, շատերը բուծած երիտասարդներ են, մարդիկ են, որոնց 20 տարեկանից ասել են՝ ոնց շնչեն, ոնց արտաշնչեն, ինչ բառեր ասեն, ում պաշտպանեն, ում գովեն եւ ում ժամանակին ծափահարեն։ Մեզ համար նման մարդիկ անընդունելի են։ Իրենք չեն կարող մեր երկրով մտահոգ լինեն նույնչափ, ինչ չափով այն երիտասարդներն են, որոնք իրենք իրենցով հասել են ամեն ինչի թե՛ բիզնես ոլորտում, թե՛ մշակույթի ոլորտում, թե՛ գիտական ոլորտում։ Այսօր մեր շարքերում այդ մարդիկ են։

- Ձեր թիմից բիզնես ոլորտում հաջողությունների հասածներից մեկը թերեւս Դուք եք։ Կասե՞ք, թե ինչ բիզնեսով եք զբաղվում, եւ շարժման ֆինանսավորումը հենց Ձե՞ր միջոցներով է իրականացվում, թե՞ այլ աղբյուրներ էլ կան։

- Ուրեմն, ես բազմաթիվ միջազգային start up-երի հեղինակ եմ, եւ բոլոր իմ բիզնես նախագծերը վերաբերել են միայն հետազոտական, ինտելեկտուալ ոլորտին։ Դրանք վերաբերել են հեռուստատեսության չափումներին, մոնիտորինգային բիզնեսներ, մեդիաբիզնես, եւ այսօր հենց այդ ոլորտի երկու ընկերությունների՝ իմ բաժնեմասերի վաճառքից ես ունեմ բավականին մեծ գումար՝ 100 մլն. դրամի չափով, որը ես այն չափով, ինչքանով պետք է, ներդրել եմ այս շարժման մեջ։ Ինձ հետ միասին ներդրում են արել նաեւ մեր որոշ թիմակիցներ, այսինքն՝ սա ամբողջովին ինքնաֆինանսավորվող շարժում է։

- Որպես բիզնես մտածողության տեր մարդ՝ ինչպե՞ս եք վերադարձնելու Ձեր կատարած ներդրումը։

- Չէ, ես բիզնեսմեն չեմ իրականում, ես ինձ երբեք չեմ համարել բիզնեսմեն, ես լայն հնարավորություններ եմ ունեցել զբաղվելու շատ ավելի եկամտաբեր բիզնեսներով, բայց, քանի որ ես ինձ միշտ համարել եմ մարդ, ով պետք է զբաղվի քաղաքական գործընթացներով, եւ վերջին 5 տարին ուղղակի time out եմ վերցրել, ես զբաղվել եմ բացառապես ինտելեկտուալ բիզնեսով, այսինքն՝ բիզնեսով, որը նաեւ ռազմավարական նշանակություն է ունեցել։ Ուստի, քանի որ ես ավելի շատ պետական մտածելակերպ ունեմ, քան բիզնես, ես իմ արած ներդրումների վերադարձն ակնկալում եմ երկրում դրական փոփոխություններով։

- Դուք ժամանակին ղեկավարել եք Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը եւ մտերիմ հարաբերություններ ունեք Գագիկ Ծառուկյանի հետ, ում վերադարձի մասին է այժմ խոսվում։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ծառուկյանի վերադարձից, ի՞նչ ազդեցություն կարող է թողնել այն ձեր շարժման վրա, եւ հնարավո՞ր է, որ նա կոնսոլիդացնի իր հետ կապ ունեցող անձանց կամ ուժերին մեկ դաշինքի շուրջ։

- Ինչ վերաբերում է իմ հարաբերություններին քաղաքական դեմքերի հետ, ապա ես բոլորի հետ էլ ունեմ շատ նորմալ, գործընկերային հարաբերություններ եւ դա ունեմ շատ վաղուց, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ։ Ես մեկ տարուց ավել շատ արդյունավետ համագործակցել եմ նրա հետ, երբ նրա առաջարկով ղեկավարում էի Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը եւ իմ աշխատանքով մաքսիմալ բարձր եմ պահել ԲՀԿ-ի վարկանիշը՝ լինելով անկուսակցական։ Առայսօր ես նրա հետ ունեմ շատ նորմալ, գործընկերային հարաբերություններ։ Ինչ վերաբերում է Ծառուկյանի վերադարձին, ապա դրանից ակնկալիքներ պետք է ունենա հասարակությունը։ Մենք անձնապես ոչ մեկի վերադարձից որեւէ ակնկալիք չունենք։ Այսօր հասարակության տարբեր շերտերից լսվում են այդ մեսիջները՝ ուղղված Ծառուկյանին, որոնք, կարծում եմ, նաեւ իրեն մտածելու տեղ են տալիս, որ կարողանա այդ մեսիջները բավարարել։ Իմ կարծիքով՝ նա մեծ անելիք ունի ՀՀ հասարակական, քաղաքական կյանքում։

- Դուք հավանական համարո՞ւմ եք, որ եթե Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, նրա միջոցով կոնսոլիդացում կլինի մեկ տանիքի տակ, որտեղ նաեւ դուք կլինեք։

- Մեր կոնսոլիդացումը գաղափարի շուրջ է։ Մենք միավորում ենք այն մարդկանց, ովքեր այս երկրում ուզում են դրական տեղաշարժեր, ոչ դեկլարատիվ բառեր, ոչ ելույթներ։ Մեզ հետ կարող է կոնսոլիդացվել յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր թիմ, որոնք իրենց գործունեությամբ ապացուցել են, որ այս երկրի ապագայով մտահոգ են։

- Այսինքն՝ Դուք Գագիկ Ծառուկյանի հետ դաշինքը հավանական համարում եք։

- Նախ մարդ, ով անում է դրական բաներ, չի կարող մտահոգ չլինել՝ լինելով թե՛ Օլիմպիական կոմիտեի ղեկավար, թե՛ գործարար։ Նա ամեն կերպ իր քայլերով ապացուցել է, որ մտահոգ է։ Եվ հետո, նա բոլոր իրադարձություններում, անգամ մեր անձնական շփումներում մշտապես արտահայտվել է, որ երկրում կան խնդիրներ, եւ պետք է ինչ-որ բան անել, դրական տեղաշարժեր անել, եւ ինքը միշտ պատրաստ է իր ողջ ռեսուրսով դրան նպաստել։ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից չի հեռացել, դրա համար պետք էր մանդատը դնել, կտրել բոլոր կապերը։ Նա ուղղակի, իմ դիտարկմամբ, պասիվացրել է իր դերը քաղաքականության մեջ։ Այսինքն, եթե ես վերցրել եմ հինգ տարով time out, ինքն էլ վերցրել է մեկուկես տարով time out։ Հիմա դա հասարակական պահանջի խնդիր է։ Եթե հասարակությանը, երկրին պետք են նրա միջամտությունը, ես կարծում եմ՝ նա կմիջամտի։ Եվ ես, նորից եմ կրկնում, հավանական համարում եմ դաշինքը բոլոր այն մարդկանց հետ, որոնք մտահոգ են Հայաստանի ապագայով։

- Դուք կարծես տարաձայնություններ ունեք ԲՀԿ-ի հետ, Ձեր լրատվամիջոցներում հաճախ կարելի է նկատել քննադատություն ԲՀԿ-ի, նաեւ՝ ՀՀԿ-ի նկատմամբ, թեեւ հայտնի երկու գեներալների նկատմամբ երկրպագության միտումներ են նկատվում։

- Իմ տարաձայնությունները երբեք անձնավորված չեն եղել, դրանք եղել են գաղափարական։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա մենք վաղուց ԲՀԿ-ի հետ շփում չունենք։ Բայց որեւիցե նեգատիվ վերաբերմունք չկա նրանց նկատմամբ։ Անձերի խնդիր մեզ մոտ դրված չէ։ Կոնկրետ իմ կողմից հիմնադրված լրատվամիջոցների ղեկավարներին կա հստակ հրահանգ՝ չանձնավորել որեւիցե բան, աշխատել միայն գաղափարների շուրջ։ Մենք խոսում ենք կոնկրետ երեւույթների մասին։ Եթե կա ինչ-որ դրական կամ բացասական երեւույթ, ապա դա լուսաբանվում է համապատասխան ձեւով։ Եվ դա վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին։ Նաեւ որեւէ հրահանգ մեր լրատվամիջոցներին չկա՝ որեւիցե դրական վերաբերմունք ցուցաբերել որեւէ անձի նկատմամբ։

- Ձեր մականունը Վրաց է։ Սա մի տեսակ չի համընկնում գաղափարական սերնդափոխության Ձեր կոնցեպցիայի հետ։

- Դա իմ ուսանողական տարիներից է։ Իմ ընկերական շրջապատում, ԵՊՀ պատմության ֆակուլտետի իմ կուրսում ամեն մեկս ունեինք մականուն, ինձ Վրաց էին ասում, քանի որ մայրական կողմից Վրաստանից եմ։ Բայց ինձ շատերը ճանաչում են իմ անուն-ազգանունով։ Ինչ վերաբերում է կապերին, ապա որեւիցե կրիմինալի հետ ես երբեւիցե որեւէ կապ չեմ ունեցել, բայց իմ կապերը բազմաշերտ են։ Իմ շրջապատում մտնում են շատ մեծ հեղինակություն վայելող տարբեր ոլորտի մարդիկ, այդ թվում՝ մեծ նվագախմբերի դիրիժորներ, դասախոսներ, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, նաեւ բիզնես ոլորտում հեղինակություն վայելող մարդիկ։ Հայաստանում կա մի ցավալի երեւույթ, մեզ մոտ չեն կարողանում տարանջատել հեղինակություն վայելող մարդուն այն մարդկանցից, որոնք կոնկրետ կրիմինալ են։ Եվ ում դուք պատկերացնում եք որպես հեղինակություն, նրանք ընդհանրապես հեղինակություն չեն»։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank