ԱՄՆ-ում արդեն երկրորդ օրն է շարունակվում են Թրամփի դեմ բողոքի ցույցերը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցերի ֆոնին ոստիկանությունը ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Վաշինգթոնի այն հյուրանոցում, որտեղ նա իջեւանել է։ Բացի դրանից նաեւ հատուկ պաշտպանական օղակ է ստեղծվել նաեւ Նյու Յորքում Թրամփի աշտարակի շուրջը։ Reuters-ի փոխանցմամբ արդեն երկրորդ օրն է ԱՄՆ-ում շարունակվում են Թրամփի դեմ բողոքի ակցիաները։
Տասնյակ քաղաքներում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց, վանկարկելով «Իմ նախագահը չէ» ու «Ոչ Թրամփին»։ Թրամփի ներկայացուցիչները չեն պատասխանում այս իրավիճակը մեկնաբանելու խնդրանքներին։ Արձագանքել է միայն Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, նոր նախագահի համախոհը, ցուցարարներին անվանելով «քմահաճ, լացկան երեխաների կույտ»։
Սան Ֆրանցիսկոյում ավելի քան 1000 ուսանող է փողոց դուրս եկել՝ ձեռքներից բռնած ԼԳԲՏ համայնքի բազմերանգ դրոշը, մեքսիկական դրոշը ու Թրամփի դեմ պաստառներ։



