Թերեզա Մեյին Դոնալդ Թրամփի հյուր
INTERNATIONAL NEWSԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր մոտ է հրավիրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ քաղաքական գործիչները հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ։ Մեյի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թրամփը պատմել է Մեծ Բրիտանիայի հետ իր սերտ կապերի և նրա հանդեպ իր ջերմ վերաբերմունքի մասին։
Թրամփը վստահություն է հայտնել, որ հատուկ հարաբերությունները միայն ամրապնդվելու են։ Մեյն իր հերթին հույս է հայտնել, որ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու ֆոնին կաճեն երկկողմ ապրանքաշրջանառությունն ու ներդրումները։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



