Թրամփին դեռ չեն հրավիրել Ռուսաստան
INTERNATIONAL NEWSՌուսաստանի իշխանությունները դեռ Դոնալդ Թրամփին չեն հրավիրել Ռուսաստան այցելել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որը այցելել է ԱՄՆ որպես Ռուսաստանի Շախմատի ֆեդերացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նա ճշգրտել է, որ առայժմ ամբողջ աշխատանքը Բարաք Օբամայի աշխատակազմի հետ է իրականացվում, հայտնում է Life–ը։
«Առայժմ այդ մասին խոսք չկա»,- ասել է Պեսկովը։ Նա հիշեցրել է, որ գործող աշխատակազմը շարունակելու է աշխատել մինչեւ հունվարի վերջ։ «Իսկ թե ինչ է լինելու հետո՝ կտեսնենք։ Դա պայմանավորված է լինելու մեծամասամբ փոխադարձության մթնոլորտից, որը սկզբում պետք է առաջանա մեր երկկողմանի կապերի համար այն խիստ հարաբերություններում, որոնք կան հիմա»,- հավելել է Պեսկովը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



