Անհատականությո՞ւն, թե կոլեկտիվիզմ. արժեքների պայքար
INTERVIEW
Past.am-ի հարցերին պատասխաննում է մշակութաբան Արման Գրիգորյանը.
–Պարոն Գրիգորյան, մեր երկրում այսօր հեղափոխություն տեղի՞ է ունենում: Նկատի ունեմ արժեքների հեղափոխություն:
–Այսօր ընթանում է եղած հեղափոխության շարունակությունը: Համենայն դեպս հույս կա, որ սոցիալիզմից մնացած կոլեկտիվիստական գաղափարները պետք է փոխարինվեն առավել անհատականության վրահիմնված նոր գաղափարներով: Քսանհինգ տարի է, ինչ սովետական կոլեկտիվիզմը, որը բացարձակապես բոլոր մարդկանցից խլել էր սեփականությունը, դարձրել էր նրանց ծառայողներ, աշխատավարձով ապրողմարդիկ, մեզ մոտ առաջացրել են մեծ դժվարություններ: Մինչև հիմա էլ մենք այդ անցումային շրջանում ենք:
–Իսկ առանց հեղափոխության գիտակցության մեջ, կլինի՞ հեղափոխություն կյանքում,
երկրի մեջ:
–Ես կասեմ, որ դրանք միասին են և լինում են իրար հետ: Մենք` հայերս, ունենք մեր
պատմությունը նաև կրոնի իմաստով: Դեռևս 6–7–րդ դարերից հատուկ արևելյան հին
քրիստոնեական մի պատկերացմամբ ենքշարժվում, որտեղ նշանակություն չունի իշխանությունները մեր կրոնից են, թե ոչ: Իսկ պետք է հաշվի առնենք, որ քրիստոնեությունը նույնպես կոլեկտիվիստական գաղափարախոսություն է: Եվ քրիստոնեական գաղափարախոսության հետ զուգընթաց մեր պատկերացումները նույնպես զարգացում են ապրել: Հատկապես լուսավորչական շրջանում, որը մենք համարում ենք ազգային ազատագրական շարժման սկիզբ:
Այնպես որ, իմ կարծիքով, ձեր ասած հեղափոխությունը` մտածողության մեջ, արդեն 200 տարի շարունակվում է:
–Մի փոքր կոնկրետացնենք. եթե այդ պայքարն ավարտվի անհատի հաղթանակով
կոլեկտիվիզմի նկատմամբ, ապա այն ի՞նչ կտա մեզ, ի՞նչ կտա երկրին:
–Մեծ կրոնները, ինչպիսին է նաև քրիստոնեությունը, հիմնականում ստեղծվել են, որպեսզի համայնքային, առանձին–առանձին իրենց պատկերացումներով ապրող մարդկանց փոքր խմբավորումներին միավորեն Եվմիավորեն մի գաղափարի շուրջ, որն ինքնին անհատական է: Անհատի հոգին է փրկվում. քրիստոնեության հիմնական շեշտադրումն այս է: Մարդն ունի անհատական հոգի, որը փրկվում է:
Բայց այս գաղափարները երբ տեղափոխվում են տնտեսական դաշտ, նաև կառավարման ասպարեզ, առավել դժվարիրագործելի են դառնում: Օրինակ` Ռուսաստանը հետամնաց երկիր էր, որ 100 տարի առաջ այդպեսծայրահեղորեն ընկավ կոլեկտիվիզմի մեջ: Մերժեց մարդու անհատ լինելը: Հետո, իհարկե, հատկապես պերեստրոյկայի շրջանում վերանայվեց ու վերափոխվեց այդ պատկերացումը, որի անհրաժեշտությունն արդեն 60–ականներից ակնհայտ էր:
Իսկ երբ խոսվում է անհատականության մասին, հատկապես ձեր ասած մտածողության առումով, հիմնականում բերվում է արվեստագետի օրինակը: Ինչո՞ւ: Որովհետև արվեստագետը հենց այդ անհատականություն ունեցողն է. մարդ, որը չունի իշխանություն, բայց ունի անհատականություն: Ուստի նա նմուշ է, էտալոն է, որի նման պետք է լինեն և մյուսները:
–Մեզ մոտ այդ գործընթացն առավել հեշտությամբ չի՞ ընթանա, որովհետև հայն իր հոգեբանական տեսակով անհատապաշտ է:
–Այդ արտահայտությունը` հայն անհատապաշտ է, միշտ օգտագործվում է բացասական շեշտադրումով: Երբ մենք դա կօգտագործենք դրականորեն, ապա այդ ժամանակ արդեն մեր հասարակությունը մեկ քայլ առաջկ գնա:
Գոհար Սարդարյան




















































