Yerevan, 24.March.2026,
00
:
00
BREAKING


Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև երկկողմ համագործակցությանը նվիրված համաժողով է կազմակերպվել

POLITICS

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում անցկացվել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև երկկողմ համագործակցության հարցերի հետ կապված համաժողով: Բացմանը ներկա են գտնվել Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան՝ քաղաքային իշխանության տարբեր ոլորտիների պատասխանատուների հետ, Երևանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանն ու Արամ Սուքիասյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմենակ Կարապետյանը, Երևանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետի անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ընդգծել է երկու քաղաքների միջև համագործակցության զարգացման կարևորությունն ու այս ուղղությամբ երկկողմ կապերի ընդլայնումը:

«Երկու քաղաքների միջև կնքված համագործակցության ծրագրով Երևանի քաղաքապետարանն ակտիվորեն փոխգործակցում է Սանկտ Պետերբուրգի հետ, և այս ընթացքում համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Հատկապես ակտիվ է համագործակցությունը կրթական և մշակութային ծրագրերով. փոխայցեր, միջոցառումներ: Մայրաքաղաքում անցացվող պետերբուրգյան օրերը համագործակցության զարգացման կարևոր հարթակ է` քննարկելու համատեղ նոր ծրագրեր, որոնք կունենան գործնական ընթացք և կյանքի կկոչվեն: Վստահ եմ, որ հանդիպումները կլինեն արդ յունվետ և մոտ ապագայում կխոսենք արդեն արված աշխատանքային նոր նախագծերի մասին»,-նշել է Դավիթ Օհանյանը:

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան իր հերթին շնորհակալություն է հայտնել համաժողովի անցկացման համար՝ նշելով, որ այն համագործակցության զարգացման նոր հնարավորություններ կստեղծի Երևանի և ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի միջև: 
«Այս տարիների ընթացքում իսկապես մեծ աշխատանք է արվել մասնավորապես հումանիտար ծրագրերով: Մեր երկու քաղաքներն այսօր արդեն ունեն իրականացված համատեղ ծրագրեր, որոնք նոր պայմանավորվածություններով կշարունակվեն նաև առաջիկայում»,-նշել է Օլգա Կազանսկայան:
Համաժողովի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների պատասխանտուները հանդես են եկել երկու քաղաքների ներդրումային ծրագրերի զարգացման, կրթական, մշակութային, առողջապահական և էլեկտրոնային կառավարման նորագույն տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների վերաբերյալ զեկույցներով և ներկայացրել համատեղ իրականացված ծրագրերն ու նշված ուղղություններով փոխգործակցության զարգացման հնարավորությունները: 
Համագործակցության մանրամասները քննարկելու և փորձի փոխանակում իրականացնելու նպատակով կկազմակերպվեն գործնական հան դիպումներ և աշխատանքային քննարկումներ՝ կլոր-սեղաններ:

IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving Day