Yerevan, 15.August.2026,
00
:
00
BREAKING


Իշխանությունների այս նախաձեռնությունը՝ քողարկված բարի նպատակներով, խարխլում է պետականության հիմքերը

BLOG

Վահան Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իշխանությունների էս նախաձեռնությունը՝ քողարկված բարի նպատակներով (սոցիալական աջակցություն՝ զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին), նախատեսվող մեխանիզմով խարխլում է պետականության հիմքերը։ Սարգսյանական սահմանադրության ընդունումից մի տարի էլ չի անցել, իսկ իշխանությունը սկսել է ոտնահարել իր իսկ գովերգած ու անցկացրած սահմանադրությունը, որն ամրագրում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականության եզրը։ Սահմանված հարկերից ու տուրքերից (վերջինս՝ հանրային առանձին ծառայությունների դիմաց պարտադիր վճարներ են, որոնք կատարում են դրանցից օգտվողները) բացի՝ պետությունը իրավունք չունի այլ գումարներ հավաքելու քաղաքացիներից հարկադրաբար։

Ենթադրում եմ, որ նախաձեռնության հեղինակները կզարմանան, թե որքան ընդհանուր եզրեր կան իրենց գաղափարի և Danegeld-ի (դանիական փողեր) կամ Scutage-ի (վահանի փողեր) ինստիտուտի միջև։ Ու եթե Danegeld-ը վերջին անգամ հավաքագրվել է 1194-ին (վերջինը, ով հավաքել է էդ փողերը, Ռիչարդ Առյուծասիրտն էր), իսկ Scutage-ը վերացրեց Էդուարդ Գ-ն՝ դեռ 1340-ին, ապա մերօրյա ֆեոդալները փորձում են վերակենդանացնել վաղուց մոռացված ավանդույթը։

Էսպես երկիր չեն կառավարում, պարոնա՛յք և տիկնա՛յք։ Դռայվն ու իշխանությունը նրա համար չեն, որ ղեկը հարբած անչափահասի պես շրջեք աջ ու ձախ, երկրի մեքենան զարկեք պատեպատ ու վերջում գլխիկոր բանալիները հետ տաք «պապային»։ Փորձեք դասեր քաղել աշխարհի լավագույն փորձից, ոչ թե միջնադարից, չէ՞ որ մորթիներ չեք հագնում, այլ կոստյումներ, ձիով չեք շրջում, այլ մեր գրպանից վճարվող թանկարժեք մեքենաներով։ Լուծումներ մի՛ փնտրեք միջնադարում, քաղաքական, տնտեսական, սոցիալական գիտելիքը վաղուց առաջ է գնացել։ Մեր հարկի հավաքարարը առնվազն երեքից ավելի լավ լուծում կարող է առաջարկել, կարող եք հարցնել իրենից։ Ու ընդհանրապես, քաղաքացուց փորձեք հարցնել, թե ինչ լուծումներ է տեսնում իր գրպանի հաշվին, որովհետև դուք ակնհայտորեն հասարակ քաղաքացուց ավելի գրագետ լուծումներ տալու ի վիճակի չեք։

Մի՛ մտեք մարդկանց գրպանը՝ հերթական անգամ գումար քերելով կամ մուրալով։ Ձեր անկարողությունն ու անգիտությունը մի՛ թաքցրեք հայրենասիրական բառակապակցությունների հետևում՝ կոռուպցիայի, անգրագիտության ականջները, միևնույն է, էդ արտահայտությունների հետևից էլ երևում են։ Կառավարեք հանրային գումարները արդյունավետ, դրանք նախատեսված են համապետական խնդիրներ լուծելու համար, ոչ թե մսխելու։ Դրանք «ձեր փողերը» չեն, դրանք հենց էն «դանիական փողերն» են, որոնցով հարկավոր է հոգալ պետական կառավարման, պետական քաղաքականության իրականացման ծախսերը։

Հենց էդ գումարներով է անհրաժեշտ լուծել խնդիրները։ Եթե գումարները չեն հերիքում, փորձեք բարձրացնել հարկերը, սեփական քաղաքական ռեսուրսով ու վստահությամբ, եթե ունեք։ Կոնկրետ խնդիրների համար ազգովին գումար քերելու կամ մուրալու չի լինի էդ դեպքում...

Հակառակ պարագայում, ինչպես մեր հաշվապահն է ասում, բնապահպանության նախարարությունը կարող է հանդես գալ կտրված ծառերի վերականգնման համար անհրաժեշտ հիմնադրամին յուրաքանչյուր աշխատողից 300 դրամ հարկադրաբար գանձելու, իսկ գյուղնախը՝ ֆերմերներին ապահովագրելու հիմնադրամին յուրաքանչյուր աշխատողից 745 դրամ գանձելու նախաձեռնությամբ։ Մի՛ բացեք ֆեոդալական Պանդորայի արկղիկը, իսկ ավելի լավ է՝ գնացեք սովորելու։

© ՀՀ սահամանդրական կարգի երաշխավորը տնից դուրս է եկել ու չի վերադարձել...

Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages