Թրամփն աշխատանքի բաշխում Է կատարել իր թիմի անդամների միջեւ
INTERNATIONAL NEWSThe Wall Street Journal թերթը պատմել Է ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի թեկնածուների մասին, որոնք, ինչպես ենթադրվում Է, կզբաղեցնեն հանգուցային պետական պաշտոնները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քաղականության հիմնական ուղղությունները կտնօրինի ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախկին սպա Ռոն Նիկոլը, որն աշխատել Է հանրապետականների նախկին թեկնածու Միթ Ռոմնիի թիմում:
Տնտեսագետների թիմը գլխավորել Է մասնավոր բաժնետիրական ընկերության ղեկավար Ուիլյամ Ուոլթոնը: Նրան օգնում Է Դեւիդ Մալփասը՝ Bear Stearns ներդրումային բանկի նախկին առաջատար տնտեսագետը եւ 2010 թվականին Նյու Յորքի նահանգից Սենատի հանրապետական թեկնածուն:
Ազգային անվտանգության հարցերով կզբաղվի Մայք Ռոջերսը: Պաշտպանության խնդիրների լուծումը հանձնարարված Է նախկին գեներալ Քիթ Քելոգին: Հատուկ թիմը կվերանայի Բարաք Օբամայի քաղաքականությունը: Այն կղեկավարի ներքին գործերի նախկին փոխնախագահ Դիք Չեյնիի խորհրդական Ադո Մաչիդան:
Ներգաղթի խնդիրը կփորձի լուծել Ալաբամայից սենատոր Ջեֆ Սեշանսի ղեկավարած բաժինը, սենատոր, որը հայտնի Է որպես խիստ հակամիգրանտական օրենքների ջատագով:
Ամենայն հավանականությամբ, նախագահի վարչակազմի միջուկը կկազմեն Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին եւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



