Սեյրան Օհանյանի դեմ կարող են «պապկաներ» բացվել. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` քաղաքականություն մտնելու ծրագրերը, կարծես թե, տապալվում են: Հավանաբար դա է պատճառը, որ Օհանյանի պրոտեժեն` Վիկտոր Դալլաքյանը, պասիվացրել է կուսակցական շինարարությունը:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը միմյանցից հեռացել են նեղացած, ինչից հետո Օհանյանը տարբեր խողովակներով ակտիվացրել է իր` քաղաքականություն մտնելու խոսակցությունները` հընթացս փորձելով աջակցություն գտնել մերձկրեմլյան շրջանակներում:
Այս ամենից հետո Բաղրամյան 26 հասցեից Օհանյանին հասկացրել են` այս պահին տարբեր ծառայությունների դարակներում փոշոտված բազմաթիվ պապկաներ կարող են բացվել` փակելով ՊՆ նախկին նախարարի ոչ միայն քաղաքականություն մտնելու ճանապարհը, այլև... ազատությունը:
Ի դեպ, դեռևս նախքան պաշտոնանկությունը, Օհանյանը արդեն ֆինանսական չարաշահման թեմաներով ծանր խոսակցություն էր ունեցել երկրի ղեկավարության հետ...
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



