Նոր, հինավուրց հիվանդություն. «ընտրացուցակացավ». «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի «աջ» ու «ձախ» թևեր համարվող ԲՀԿ–ականներ Վահան Կարապետյանը՝ Չերրիի Վահանը և Լյովա Խաչատրյանը այնքան են ակտիվացել, որ վստահ են, թե առաջիկա ընտրությունների ժամանակ ԲՀԿ ընտրացուցակում հայտնվող ցանկացած անձ պետք է իրենց «դաբրոյով» անցնի:
Մեր աղբյուրի հավաստմամբ, բանը հասել է նրան, որ նույնիսկ ՀՀԿ–ական օլիգարխ պատգամավորներից մեկը, ով ընդհանուր բիզնես ունի Չերրիի Վահանի հետ, փորձում է նրա միջոցով ԲՀԿ ցուցակով իր հարազատներից մեկի մուտքն ԱԺ–ում ապահովել: Իսկ Նաիրա Զոհրաբյանին հարցրե՞լ եք: Իսկ նա վերևների հետ համաձայնեցրե՞լ է:
Փաստորեն, ստացվում է, որ այս «միամիտ» պատգամավորները նույնիսկ չեն գիտակցում, որ իրականում առաջիկա ընտրություններում ԲՀԿ–ի ընտրացուցակ կազմելը «համապետական» գործ է: Կարծում ենք ԲՀԿ վերոնշյալ պատգամավորները շտապել են:
Մի շտապեք, երազախաբ կլինեք:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



